Wednesday, 08 05 2024
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Ինչի համար է եկել Միլլերը, ինչ գին է ուզելու Սարգսյանից

Երեկ Երևան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները, որոնք հոկտեմբերի 20-ից տարածաշրջանում են և Բաքվից սկսել են հանդիպումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով: Այս այցելության ֆոնին երեկ Երևանում տեղի է ունեցել ևս մեկ այց, արդեն ոչ թե համանախագահների, այլ նախագահի՝ մեկ նախագահի, «Գազպրոմի» նախագահի:

Երեկ Երևան է եկել ռուսական գազային այդ հսկայի նախագահ Ալեքսեյ Միլլերը, այսինքն՝ Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ըստ էության նախկին ղեկավարը: Ինչի համար մենք հիշատակեցինք այս այցը համանախագահների այցելության ֆոնին: Բանն այն է, որ ղարաբաղյան կարգավորման թեմայով տեղի ունեցած այս այցելությունն իր քաղաքական կշռով, ըստ էության, երևի թե առնվազն որևէ գրամով ավելի չէ, քան Միլլերի այցն իր քաղաքական նշանակությամբ, թեև քննարկվող հարցերը վերաբերել են ընդամենը էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցությանը: Եվ այս համեմատությունը խոսում է այն անհամարժեքության մասին, որն այսօր բնորոշում է Հայաստանի թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքական իրողությունները:

«Գազպրոմի» ղեկավարի այցը այսօր Հայաստանում, Հայաստանի համար ունի շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Կամ առնվազն իր քաղաքական նշանակությամբ չի զիջում նրանց:

Մենք չենք ուզում մտածել, որ Միլլերի այցը նույնիսկ կարող է ինչ որ կերպ անգամ հեռավոր, սակայն անմիջական առնչություն ունենալ նաև հենց այն հարցերի հետ, որոնք քննարկում են համանախագահները տարածաշրջանում: Թեև, ավելի շուտ, Միլլերի դեպքում երևի թե ճիշտ է խոսել ոչ թե այցի, այլ երևի ստուգայցի մասին: «Գազպրոմի» ղեկավարը ստուգայց է անցկացնում Հայաստանում՝ տեսնելու համար, թե այստեղ կառավարությունում ինչպես է տեղավորվել իր նախկին ենթական, հարմար են պայմանները, թե ոչ: Եթե լուրջ, ապա Միլլերի այցն իհարկե ստուգայցի է վերածում ոչ թե այն հանգամանքը, որ նրա նախկին ենթականերից մեկը այսօր Հայաստանի վարչապետ է նշանակվել, այլ այն հանգամանքը, որ կոչվում է հայ-ռուսական գազային պայմանագիր, և որը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինի հայտնի այցի ժամանակ, երբ նա առաջին հաստատությունը, որտեղից սկսեց պետական այցը Հայաստան՝ ընտրել էր Հայաստանում Գյումրիի ռուսական ռազմակայանը:

Իսկ «Գազպրոմի» հետ գազային այդ համաձայնագրով, Հայաստանն ըստ էության «Գազպրոմի» համար ձևակերպվում է որպես մի մեծ պարտք: Եվ հենց այդ համաձայնագիրն է, որ Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտում առաջացնում է այնպիսի կախվածություն «Գազպրոմից», որը քաղաքական լծակ է դառնում արդեն ըստ էության գրեթե ցանկացած ոլորտի համար: Միլլերի այցը բնականաբար շատ շատերին է առիթ տալու կրկնել Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր բազմաթիվ անգամներ հնչող միտքը, որ նա Ռուսաստանից նշանակված վարչապետ է, և Հայաստանում ըստ էության հաստատվում է գազպրոմյան կառավարում:

Սակայն, հենց այն պայմանագրի առկայությունը, որի մասին հիշատակեցինք, արդեն իսկ բավարար է՝ եզրակացնելու համար, որ Հայաստանում գազպրոմյան կառավարում է առնվազն 2013 թվականի դեկտեմբերից և ունենալով այդ պայմանագիրը՝ «Գազպրոմը» Հայաստանում վարչապետի կարիք չունի: Այլ հարց է, որ վարչապետը կարող է «Գազպրոմի» կարիք ունենալ: Այդ տեսանկյունից դժվար է ասել՝ Միլլերը եկել է, որովհետև Կարեն Կարապետյանը զգացել է դրա կարիքը, թե՞ եկել է, որ առաջիկա ժամանակահատվածում Կարապետյանը դրա կարիքը չզգա: Սակայն մյուս կողմից պետք չէ բացառել և այն, որ Միլլերը եկել է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանի տրանսֆերի գինն ուզելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում