«ՀՀ-ում երկրորդ կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ գործազրկությունը՝ զիջելով միայն պաշտպանության և անվտանգության խնդիրներին: Վիճակը գնալով աղետալի է դառնում, և Հայաստանի Հանրապետությունը գահավիժում է ցած»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ գործազրկության վերաբերյալ:
Պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակում ՀՀ զարգացման համար լրջագույն խնդիրը տնտեսության, հատկապես արդյունաբերության զարգացումն է և աշխատատեղերի ստեղծումը:
Մանրամասները՝ տեսանյութում: