Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի նվազագույնի. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ անդրադառնալով մաքսային ծառայության առաջիկա անելիքներին: Վարդան Հարությունյանի խոսքով՝ հանրապետության նախագահի և կառավարության ղեկավարի հստակ հանձնարարականներն են՝ իրականացնել մաքսային ծառայության համակարգային և որակական փոփոխություններ. «Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ խնդիր է առաջանում: Այսօր ամենամեծ դժգոհությունն արդարության և հավասարության պակասից է»:

Մաքսայինն այն օղակն է, որ առաջինն է շփվում երկիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետ: Հետևաբար, ըստ Վարդան Հարությունյանի, ավելի քան կարևորվում է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: «Պետք է մատուցվի բացառապես որակյալ մաքսային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առկա են այսօր»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը և հորդորել՝ բիզնեսի համար ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ ներկրումների գործընթացում, միաժամանակ չթուլացնել հսկողությունն ու խստացնել մաքսանենգության դեմ պայքարը:

ՊԵԿ նախագահն այս փուլում կարևորել է հետբացթողումային արդյունավետ հսկողության անհրաժեշտությունը. «Անելիքներ շատ կան, հատկապես այն բացթողումների ուղղությամբ, որոնք լուծում չեն ստացել մաքսատանը. հետբացթողումային հսկողության վարչության խնդիրն է՝ իրականացնել ստուգումներ և համապատասխան հետևություններ անել»: Արագ փոփոխությունների գրավականը Վարդան Հարությունյանի դիտարկմամբ «մեկ պատուհան» ծառայության լիարժեք ներդրումն է, ինչի արդյունքում՝ նվազագույնի կհասցվի մաքսավորի շփումը բիզնեսի, սահմանը հատող քաղաքացու և զբոսաշրջիկի հետ:

Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ. «Քայլ առ քայլ իրականացնելու ենք նախանշված առաջնահերթությունները: Կարճ ժամանակահատվածում հանրությանը պետք է տեսանելի դարձնել արդյունքները: Մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում եմ նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ»,-ընդգծել է կոմիտեի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում