Monday, 13 05 2024
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր պատերազմի դիսկուրսը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված հրադադարի խախտումներն ու լարվածությունը հիմք են դարձել հնարավոր նոր պատերազմի մասին դատողությունների վերսկսման համար: Իրականում, այդ դատողությունները մեզանում պետք է ոչ թե սկսեն կամ ընդհատվեն, այլ լինեն միշտ, պարզապես դրանք պետք է կամ բարձրաձայն լինեն, կամ լուռ:

Իսկ Հայաստանում դրանք սկսվում են, երբ լինում են առիթներ, ու ընդհատվում են մոռացության հետ զուգահեռ: Սա մեր հասարակական-քաղաքական կարևոր բացթողումներից մեկն է, որ թույլ տրվեց տարիներ շարունակ, հետևողականորեն: Ի՞նչն է դրա էությունը: Հայաստանում իշխանությունը յուրացրած խումբը կամ կլանը հանրությանը մատնեց տոտալ զվարճանքի` ներշնչելով, որ պատերազմի հարցերը դա իր իրավասությունն ու պատասխանատվությունն է, իրականում ծանր բեռը, որ ինքը չի ցանկանում թողնել հասարակության, ժողովրդի վրա: Այդ ճանապարհով իրականում ոչնչացվեց հանրային դիմադրունակությունը պետության անվտանգության համար կարևոր հարցում, իշխանությունը ստացավ այդ հարցում միայնակ մանևրելու և կուլիսային քաղաքականության լիակատար հնարավորություն, ինչպես նաև պատերազմի խուճապի միջոցով հասարակությանը կառավարելու հնարավորություն:

Այդ իրավիճակում, Հայաստանում պատերազմի վերսկսման մասին դատողությունները ներկայումս կրում են առավելապես մակերեսային, իռացիոնալ բնույթ, չեն հանդիսանում ներքաղաքական դիսկուրսի մաս, մինչդեռ չավարտված պատերազմի երկրում այդ դիսկուրսը պետք է լիներ անխուսափելի: Այստեղ շատ կարևոր է հոգեբանական պահը, որը թույլ կտա հասնել պատերազմի հեռանկարների արդյունավետ գիտակցման: Եթե երկիրը տևական ժամանակ պատերազմի և խաղաղության միջև է, և եթե չի երևում այդ իրավիճակի հանգուցալուծման մոտակա հանգրվանը, ապա հասարակությունը պետք է ոչ թե դուրս մղվի այդ դիսկուրսից, կամ դիսկուրսը դուրս մղվի հանրային օրակարգից, այլ հակառակը՝ հասարակական-քաղաքական միտքը պետք է պարբերաբար առողջ, ռացիոնալ, սթափ քննարկումներ և բանավեճեր իրականացնի պատերազմական ստրատեգիայի առումով: Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս: Հետևաբար, պետք է ոչ թե ունենանք պատերազմից վախեցող հասարակություն, այլ պատերազմին պատրաստ հասարակություն:

Ավելին` անհրաժեշտ է պատերազմ հասկացությունն ընդլայնել և մարդկանց բացատրել, որ պատերազմը միայն կռիվը չէ, կրակոցներն ու զոհերը չեն, այլ իրավիճակը ընդհանրապես, պետական կյանքը, հասարակական կյանքը և կենցաղը ընդհանրապես: Պատերազմը գործողություն չէ, այլ իրավիճակ: Հայաստանն այժմ այդ իրավիճակում է, բայց հանրությանը հետևողականորեն շեղում են դրանից, շեղում են պարզունակ քաղաքական խաղերով, շեղում են զվարճանքով, ժամանցով, շեղում են զանազան քեֆ-ուրախություններով և արհեստական օրակարգերով, շեղում են, որպեսզի արդարացնեն նաև իրենց շեղումները: Հայաստանի քաղաքական դասի և իշխանական համակարգի գերակշիռ մեծամասնությունը, ընդամենը եզակի բացառություններով, հանրությանը կտրում է պատերազմական իրավիճակի գիտակցումից, որպեսզի այդ գիտակցման վրա խարսխված հասարակական միտքն ու կարծիքը իշխանական դասին և քաղաքական ուժերին չներկայացնի պատերազմական իրավիճակին համարժեք վարքի, բարքի, գործունեության պահանջներ: Չէ՞ որ պատերազմական իրավիճակում արդարության զգացումը, արդարության դրսևորումը, հավասարության պակտը հանդիսանում են գերկարևոր մի բաղադրիչ, առանց որի հոգեբանական դեգրադացիան անխուսափելի է և ընդամենը ժամանակի խնդիր: Իսկ Հայաստանի իշխող վերնախավը ներկայումս ապրում է մի այնպիսի վարքուբարքով, կենցաղով, այնպիսի պայմաններում, հանգստանում այնպես, որ ոչ մի ընդհանուր եզր չկա պատերազմական իրավիճակի և դրա կառավարման բեռի ծանրություն ունեցող իշխանության հետ:

Ահա այս ամբողջ դեգրադացիան հանգեցրել է նրան, որ Հայաստանում ներկայումս պատերազմական դիսկուրսի փոխարեն մենք արձանագրում ենք ընդամենը ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող պատերազմական խուճապ: Եվ այդ խուճապը մեծ մասամբ մատուցվում է իբրև լուրջ կարծիքներ և դատողություններ հնարավոր հեռանկարների, զարգացումների, ստրատեգիական լուծումների մասով: Շատերը կհամարեն, որ խնդիրն ամենևին էլ հասարակությանը չէ, որ կա բանակ, կա պետություն, որն ունի պատերազմի մասին մտածելու համար անհրաժեշտ ինստիտուտներ: Այդ ամենն, իհարկե, հասկանալի է, սակայն խնդիրը հոգեբանությունն է, խնդիրը մթնոլորտն է: Ինստիտուտները արդյունավետ են կոնկրետ ռազմական գործողությունների համար, բայց մինչ այդ պետք է հաղթել մթնոլորտի ձևավորման գործընթացում: Խոսքն ամենևին ռազմատենչ հասարակության ձևավորման մասին չէ, այն մասին չէ, որ առավոտից երեկո ձեռնոց նետենք Ադրբեջանին կամ հայտարարենք Բաքուն գրավելու պատրաստակամության մասին: Խոսքն այն հասարակության մասին է, որի համար պատերազմ հասկացությունն առավելապես իռացիոնալազերծված է և հանդիսանում է պետականության ընթացքի մի մասը, քանի որ այդպես է դասավորվել պետականության մեկնարկն ու այդպես է իրավիճակը տվյալ պահին:

Այդ առումով գայթակղիչ օրինակ է Իսրայելի հասարակության օրինակը, սակայն այստեղ թերևս արժե զերծ մնալ գայթակղությունից՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ի վերջո, իրավիճակների տարբերությունը շատ է թե՛ մեկնակետում, թե՛ ընթացքում: Պարզապես պետք է գիտակցել իրավիճակն իր ամբողջականության մեջ, հանրությանը չկտրել այդ իրավիճակից և տեղավորել մի զվարճալի իլյումինատորի մեջ կամ ջայլամի նման հանրության գլուխը խոթել հողի մեջ: Սակայն, կրկնում եմ, այդ ամենը պահանջում է քաղաքական և հատկապես իշխանական դասի կենսակերպի, վարքի և կենցաղի, մտածողության, արժեքների էական վերանայում, հեղափոխություն այդ հարթության վրա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում