Կամերունում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է առնվազն 60-ի, մոտ 600 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով բժիշկներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 55 զոհի մասին:
«Այսօր առավոտյան եղել է 60-70 մարմին»,- գործակալությանը հայտնել է երկրի երկաթուղային ծառայության ներկայացուցիչը:
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Յաունդեից 120 կմ հեռավորության վրա՝ գծի վրա, որը միացնում է այն երկրի խոշորագույն քաղաք Դուալայի հետ։