Sunday, 12 05 2024
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Ֆիլիպ Բուայային

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության գլխավոր ղեկավար Ֆիլիպ Բուայայի գխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման նպատակն է եղել քննարկել ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող առաջնահերթ ոլորտների՝ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման, արդարադատության իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ՄԻԵԴ պահանջների կատարմանը առնչվող հարցեր:

Նախարար Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած մշտապես ակտիվ համագործակցությունը և կարևորել 2015 թվականի սեպտեմբերի 18-ին հաստատված նոր գործողությունների ծրագիրը, որտեղ Հայաստանի համար ընդգծված են եղել մի շարք էական նշանակություն ունեցող առաջնահերթություններ: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրի բազմաթիվ դրույթներ համահունչ են գործողությունների ծրագրին, մասնավորապես առաջնային են շարունակում մնալ դատաիրավական բարեփոխումների, մարդու իրավունքների ոլորտները, և կոռուպցիայի դեմ պայքարը:

Աշխատանքային հանդիպմանը Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների ռազմավարությանը, ՀՀ և ԵՄ Մարդու իրավունքների պաշտպանության բյուջետային աջակցության համաձայնագրին, ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այլ հարցերի:

Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարությանը կատարած մեծ աշխատանքի և համագործակցության համար, ինչպես նաև հույս հայտնել, որ փոխգործակցությունը կխորացվի նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ երեխաների դեմ սեռական շահագործման և չարաշահումների դեմ պայքարի, թրաֆիքինգի, թմրանյութերի առք ու վաճառքի, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների առողջական վիճակի բարելավման, ինչպես նաև մարդու սոցիալական իրավունքների լիարժեք իրականացման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում