Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Երևանում տրոլեյբուսի կին վարորդը վրաերթի է ենթարկել առևտրական երկու կանանց. նրանցից մեկը տեղում մահացել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Էլմիրա Մանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

63-ամյա Էլմիրա Մանյանը տրոլեյբուսի վարորդ էր, նա վարել է 10 համարի տրոլեյբուսը: Էլմիրան 33 տարի տրոլեյբուս է վարել, մինչև դեպքը ոչ մի խախտում չի կատարել:

Ներկա գործով նա մեղադրվում էր մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ի առավոտյան, ժամը 7-ն անց 40-ի սահմաններում Մանյանն իրեն ամրակցված ««Շկոդա» մակնիշի 10 համարի տրոլեյբուսով երթևեկել է Կոմիտասի պողոտայով: Հասնելով Կոմիտասի շուկայի մոտ, ըստ մեղադրանքի, տրոլեյբուսի ղեկին նստած կինը, տեխնիկական հնարավորություն ունենալով, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած տրոլեյբուսը կանգնեցնելու կամ ընթացքը դանդաղեցնելու համար՝ այն հաշվով, որ փողոցը հատող հետիոտն կանայք դուրս գային վտանգավոր գոտուց:

Էլմիրա Մանյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, շեղել է ուշադրությունը, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, դրանով պայմանավորել է հետիոտների նկատմամբ վրաերթի առաջացումը: Արդյունքում նա վրաերթի է ենթարկել հետիոտներ Սեդա Ս.-ին ու Հասմիկ Ի.-ին՝ վերջինիս անզգուշությամբ մահ պատճառելով:

Ընդհանուր իրավասության դատարանում Էլմիրա Մանյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ի վաղ առավոտյան, իր վարած տրոլեյբուսը կանգնեցրել է Կոմիտասի պողոտայի շուկայի կանգառում: 8-10 մարդ կար կանգառում կանգնած: Ինքը հստակ չգիտի՝ այդ կանգառում տրոլեյբուս իջնող-բարձրացող եղել է, թե ոչ: Ինքը կանգառից շարժվել է ու չի նկատել փողոցը հատող Սեդային ու Հասմիկին, քանի որ դիմացն է նայել: Հարվածի ձայն լսելուց հետո նայել է հայելիներին, իջել է տրոլեյբուսից ու տեսել է, որ տրոլեյբուսի դիմային աջ թարթիչը վնասվել է՝ այդ հատվածով դիպել էր Սեդային: Տեսել է, որ Սեդայի ամուսինը գետնից բարձրացնում է նրան: Ինքը տրոլեյբուսից ջուր է բերել, տվել է Սեդային:

Հարված լսելուց հետո ինքը միայն Սեդային է տեսել: Գիտակցում է , որ Սեդային հարվածել է, բայց պնդում է, որ Հասմիկին ինքը  չի հարվածել: Հասմիկին դեպքից հետո օգնություն ցույց չի տվել, քանի որ նա մահացած էր:

Ամբաստանյալն ասել է, որ դեպքին նախորդող պահերին իր տրոլեյբուսի աջ կամ ձախ կողմերով մեքենա չի անցել: Իր տեսադաշտը բաց է եղել, պարզ ու տեսանելի:

Կողմերի հարցերին պատասխանելով՝ Էլմիրա Մանյանը պնդել է, որ իր տրոլեյբուսը հարվածել է միայն Սեդային, վերջինս ընկած էր տրոլեյբուսի հետևի անիվի մոտ, իսկ Հասմիկն ընկած էր մայթին, իր տրոլեյբուսը նրան չի հարվածել: Ինքը չի տեսել, բայց ենթադրում է, որ Հասմիկը քայլելիս… ընկել է…

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած Հասմիկի քույրը, հայտնել է, որ Հասմիկն աշխատում էր Կոմիտասի շուկայում: Իրեն դեպքի մասին հայտնել են հեռախոսով: Իր իմանալով՝ Սեդան նույնպես աշխատում էր Կոմիտասի շուկայում: Այդ օրը նա քրոջ հետ է անցել փողոցը:

Տուժողի իրավահաջորդը նշել է, որ Էլմիրա Մանյանն  իրեն կոպիտ տոնով ասել է, թե միայն Սեդային է վրաերթի ենթարկել: Նա անգամ ներողություն չի խնդրել: Նա չի մոտեցել ու չի փորձել օգնություն ցույց տալ Հասմիկին: Միայն պնդել է, որ նրան վրաերթի ենթարկողն ինքը չէ:

Վկա Սեդա Ս.-ն հայտնել է, որ դեպքի պահին ինքն ու Հասմիկը հատում էին Կոմիտասի պողոտան: Իրենք հատել են 3-րդ ուղեգոտին, ինքը տրոլեյբուսը տեսել է 2-րդ ուղեգոտին հատելիս: Կանգառում մարդ չկար, հնարավոր է՝ տրոլեյբուսը կանգառ չէր արել, ու տրոլեյբուսի վարորդն իրենց չէր նկատել: Վթարի պահը չի հիշում, հիշում է՝ արդեն ընկած էր, Էլմիրա Մանյանը մոտեցել ու հարցրել է, թե ինքը ոնց է զգում իրեն: Հետո նորից գիտակցությունը կորցրել է, ուշքի է եկել հիվանդանոցում: Այնտեղ էլ իմացել է, որ Հասմիկը մահացել է:

Իրենք պողոտան հատել են քայլելով՝ շուկայի դիմացի մայթից դեպի շուկայի մայթ: Տրոլեյբուսն իրենց հարվածել է առաջին ուղեգոտում: Բացի տրոլեյբուսից՝ ուրիշ տրանսպորտային միջոց այդ պահին չկար…

Դեպքից հետո ամբաստանյալի կողմից դրամական օգնություն չի եղել, միայն մի անգամ ամբաստանյալի թոռը այցելել ու տեսակցել է իրեն:

Ամբաստանյալ Էլմիրա Մանյանը դուստր ունի, թոռներ, ընտանիքը հինգ անձից է բաղկացած: Աշխատավայրից՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ից տրված բնութագրում նշվել է, որ Էլմիրան ունի 33 տարվա աշխատանքային ստաժ, եղել է բարեխիղճ, պարտաճանաչ աշխատող, մինչև դեպքը նրա մեղքով ոչ մի պատահար չի գրանցվել…

Վրաերթի հատվածում՝ Կոմիտասի շուկայի մոտ կա ստորգետնյա հետիոտնային անցում, սակայն հետիոտները կտրել-անցել են փողոցը ո՛չ դրա համար հատկացված մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը Էլմիրա Մանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտել է 1 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Էլմիրա Մանյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Էլմիրա Մանյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 243 հազար 600 դրամ՝ կատարված փորձաքննությունների արժեքը:

Պատժի սկիզբը կհաշվվի Մանյանին փաստացի կալանքի տակ առնելու  պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Էլմիրա Մանյանի շահերի պաշտպանը՝  նշելով, որ գործը քննվել է թերություններով: Գործով ձեռք բերված ապացույցների ու կատարված եզրակացությունների միջև, ըստ պաշտպանի, առկա են մեծ հակասություններ: Պաշտպանն ընդհանուր իրավասության դատարանում առաջարկել էր կայացնել արդարացման դատավճիռ:

Պաշտպանը նշել է, թե ապացույցներ չկան, որ տուժող Հասմիկ Ի.-ն շփվել է Է. Մանյանի վարած տրոլեյբուսի հետ, ոչ մի հետք չկա՝ այդ ապացուցող: Պաշտպանի պնդմամբ՝ դատարանը Էլմիրա Մանյանին դատապարտել է առանց նրա մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ ունենալու:

Պաշտպանն ընդգծել է, որ քրեական գործում ու դատավճռում մի բառ անգամ չկա, որ Սեդա Ս.-ն ու Հասմիկ Ի.-ին կոպիտ կերպով խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, փողոցը հատել են անթույլատրելի մասով, ստեղծել են վթարային իրավիճակ շարժվող տրանսպորտային միջոցների համար. «Ստացվում է, որ դատարանը իր դատավճռով խրախուսել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, և մեր ժողովրդի մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ ինչ խախտում էլ անեն հետիոտները, միևնույնն է՝ մեղավորը վարորդներն են: Նման վճիռները չեն նպաստում հանցագործությունների կանխարգելմանը և նախադեպ են՝ հանցագործությունների ավելացման համար»:

Պաշտպանը խնդրել է ամբողջությամբ կամ մասնակի բեկանել դատավճիռը, կարճել քրեական գործը, առանց քննության թողնել քաղաքացիական հայցը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում