ԱՄՆ-ի հետախուզության և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ ռուս ցանցահենները, որոնք կապեր ունեն «հատուկ ծառայությունների» հետ, կարող են փորձել ձախողել նախագահական ընտրությունները փաստաթղթերի հրապարակման միջոցով, որոնք վկայում են ընտրություններին կեղծիքների մասին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Տեղեկատվության համաձայն՝ հստակ ապացույցներ չկան, որ նման ծրագիր գոյություն ունի, սակայն դաշնային և տեղական ընտրական մարմիններին կոչ են արել առավելագույնս սթափ լինել ընտրությունների ժամանակ։