Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Հայկական լավագույն գինիները՝ «Կովկաս գինու փառատոնում»

Այն մասին, որ գինեգործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, խոսվում է հենց  Աստվածաշնչում: Մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Հայաստանում գինեգործության զարգացած մասին գրել են նաև հույն պատմիչներ Հերոդոտոսը և Ստրաբոնը:  Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ: Մի բան է, երբ հայտնաբերում են նույնիսկ հնագույն խաղողի ածխացած կորիզ, բայց բոլորովին այլ բան է, երբ գտնվում է մի ամբողջ գործարան՝ իր սարքավորումներով պահպանված: Արենիի քարանձավում հայտնաբերված արտադրամասը մոտ 6100 տարվա վաղեմություն ունի:

Փաստերն, ինչ խոսք, վկայում են գինեգործության առաջացման հայկական արմատների մասին: Սակայն, պարզվում է, մեր հարևանները հավակնում են գինու հայրենիք համարել Վրաստանը: Մրցակցությունը շատ մեծ է այս ասպարեզում: Հայկական գինիներն, իրոք, կարիք ունեն ավելի շատ ներկայանալի դառնալու, տարածվելու և գովազդվելու: Չէ՞ որ Հայաստանում արտադրվող գինիները, շնորհիվ խաղողի յուրահատուկ տեսակների, իրենց որակով չեն զիջում, վրացականին, որոշները նույնիսկ գերազանցում են:

Հայկական գինիների արտադրողների համար մեծ հնարավորություն է ստեղծվել լրացնել այս բացը:

«Կովկաս» պանդոկն իր հյուրընկալ դռներն է բացում հայկական գինիներ արտադրող ընկերությունների համար: Հոկտեմբերի 14-ին այստեղ անցկացվելու է «Կովկաս գինու փառատոն»: Հայկական գինիների ընտրանին ներկայացվելու է մեկ վայրում: Ցուցադրվելու են տեղական արտադրողների լավագույն առաջարկները: «Կովկաս գինու փառատոնին» հրավիրված են բազմաթիվ հյուրեր՝ դեսպաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, լրագրողներ: Մուտքն ազատ է լինելու բոլոր ցանկացողների և գինու համը գնահատողների համար:

Այցելեք «Կովկաս» պանդոկ՝ համտեսելու մեր գինեգործների ներկայացրած արտադրանքը, օգտվել հյուրասիրությունից և երեկոն անցկացնել հաճելի մթնոլորտում:

Ավելացնենք, որ փառատոնը կմեկնարկի ժամը 19:00: «Կովկաս» պանդոկի հասցեն անփոփոխ է՝ Հանրապետության (նախկին Ալավերդյան) 82:

Անուշ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում