Եվրոպական տիեզերական գործակալությունն ավարտել է Rosetta տիեզերական սարքի առաքելությունը. այսօր Երևանի ժամանակով ժամը 14:40-ին սարքը բախվել է Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղին: Ազդանշանը սարքից մինչև Երկիր ընթացել է 40 րոպե: Այս մասին հաղորդվում է Եվրոպական տիեզերական գործակալության կայքում:
Առաքելության ընթացքում Rosetta-ն մի քանի կարևոր արդյունք է ստացել: Գիտնականներին հաջողվել է պարզել երկնային մարմնի կառուցվածքը, կազմել դրա քարտեզը, ցույց տալ, որ ջուրը Երկրի վրա հազիվ թե գիսաստղի ծագում ունենա:
2004թ. արձակված Rosetta-ն գիսաստղին հետևել է 6 մլրդ կմ: Դրա ուղեծրում սարքը եղել է 2 տարի: