Saturday, 25 05 2024
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»
Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս». «Հրապարակ»
Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»
Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ»
Կաշառք էր առաջարկել պարեկներին
Հունաստանում ՀՀ դեսպանը դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրարանցում է. Դատապարտյալը կարել է աչքերը

Այսօր առավոտից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրարանցում է։ Քրեակատարողական վարչության աշխատակիցները աշխատանքային օրվա սկսելուն պես՝ այցելել են հիմնարկ ու սկսել առանց պատճառի դուրս գրել դատապարտյալներին ու հետ ուղարկել քրեակատարողական հիմնարկներ։ Ընդ որում, դուրս են գրում նաև այնպիսի դատապարտյալների, որոնք նոր են վիրահատվել, արյունահոսում են կամ սպասում են վիրահատման իրենց հերթին։

«Կամիսիան առավոտից սաղին դուրս է գրում։ Ով արյունաքամ է լինում, ով շլանգներով է՝ սաղին դուրս են գրում։ Թղթերը նայում են, տեսնում են, որ վիրահատության տակ է, էլի դուրս են գրում։ Հերիք չի՝ սաղ վիրահատությունները մեր միջոցներով են արվում, վարկերը վերցնում՝ տալիս ենք, վիրահատում են, իրենք էլ պետպատվերով փողերը դուրս են գրում՝ ուտում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դատապարտյալներից մեկի հարազատը։

Նա նշեց, որ այնպիսի իրարանցում է, որ շատ դեպքերում չեն էլ նայում դատապարտյալների բժշկական պատմությունը ու նրանց պարզապս տեղեկացնում են, որ իրենք դուրս են գրվել «Դատապարտյալների հիվանդանոցից» ու պետք է վերադառնան իրենց ՔԿՀ։

«Այսօր դուրս են գրել անգամ աղիքային պոլիպով, սուր ցավերի մեջ մի դատապարտյալի։ Դուրս են գրել նաև վաղը ժամը 3-ին թութքի վիրահատության պատրաստվող դատապարտյալին»,- ասաց դատապարտյալի հարազատը։

Ստեղծված վիճակի պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ այդպիսով փորձ է արվում «Դատապարտյալների» հիվանդանոցում առկա հիվանդների թիվը նվազեցնել, հիվանդների քանակը ցույց չտալ։ «Քանի որ սաղ գաղութները լցված են հիվանդներով, սաղին բերում լցնում են հիվանդանոց, ասում են՝ պետպատվեր չկա, ձեր հաշվին պետք ա վիրահատվեք։ Մենք էլ մտնում նք տոկոսով փողի տակ, փողը տալիս ենք՝ վիրահատում են, ու մի բան էլ հիմա մարդկանց այս վիճակով դուրս են գրում»։

Ստեղծված վիճակի պատճառով այսօր դատապարտյալներից մեկն անգամ կարել է աչքերը՝ ի նշան բողոքի։ Նա լուրջ հիվանդ է, սակայն նրան էլ են դուրս գրել և հետ են ուղարկում ՔԿՀ։

Դատապարտյալներն այսօր այս խնդրի հետ կապված ահազանգել են Օմբուդսմենի գրասենյակ և ակնկալում են, որ գոնե այդ հիմնարկից պատշաճ աջակցություն կստանան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում