Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ։
Ելույթ ունենալով Հաղթանակի տոնի ու Զինված ուժերի օրվա միջոցառման ժամանակ՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի բնակիչները պետք է հատուկ զգոնություն ցուցաբերեն այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ, ինչպիսիք են Ֆեթհուլլահ Գյուլենի (FETÖ) ահաբեկչական կազմակերպությունն ու ԴԱԻՇ-ը, որոնք շահագործում են իսլամի արժեքները։
Էրդողանը ժողովրդի թշնամիներ ու դավաճաններ է անվանել նրանց, որոնք չնայած հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին՝ շարունակում են մնալ Գյուլենի կազմակերպության շարքերում։