TASS-ի փոխանցմամբ՝ Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Քաղպաշտպանության դեպարտամենտը երեք օրվա ընթացքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության նվիրատվությունների հաշվին հավաքել է ավելի քան 6 միլիոն եվրո: Այս մասին հայտնել են դեպարտամենտի ներկայացուցիչները:
«Առաջին երեք օրում հավաքված գումարը հասել է 6 միլիոն 120 հազար 296 եվրոյի: Գումարները փոխանցվել են Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի բացած հաշվին բջջային կապի օպերատորների SMS հաղորդագրության միջոցով՝ այն բանից հետո, երբ հայտարարվել է նվիրատվությունների հատուկ հաշվեհամար»,- նշված է հայտարարության մեջ:
Բոլոր ցանկացողներին առաջարկվել է իրենց բջջային հեռախոսից ուղարկել 2 եվրո արժողությամբ SMS հաղորդագրություն: