Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկրի հյուսիսարևմտյան սահմանային Մեստիա քաղաքի բնակիչների առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ Վրաստանը պրագմատիկ և մտածված քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ:
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին մտածված քաղաքականության շնորհիվ կարողացել է հասնել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության նվազեցման, սակայն դա տեղի չի ունենում ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության:
Կվիրիկաշվիլին կարևորել է Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկների թվաքանակի աճը՝ հայտարարելով, որ դա Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանը միտված Թբիլիսիի պրագմատիկ քաղաքականության արդյունք է: