Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը երեկ ձեռնարկած «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիական ազատ բանակի հետ ԴԱԻՇ-ից ազատագրել են Քեքլիջե գյուղը:
Գյուղի ազատագրումից հետո Սիրիական ազատ բանակի զինվորները բարձրացել են գյուղի շենքերից մեկի տանիքը և այնտեղ տեղադրել Սիրիական ազատ բանակի (ÖSO) դրոշը: Այնուհետև նույն տեղում բարձրացվել է Թուրքիայի դրոշը: