Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դեմ է արտահայտվել Pokemon Go խաղին՝ հայտնում է CNN Espanol-ը։ Նրան խոսքով՝ խաղը բռնություն է հրահրում։
«Մադուրոյի հետ կապի մեջ» նրա հեռուստահաղորդման ժամանակ նախագահը հայտարարել է, որ Pokemon Go-ն ստեղծում է «վիրտուալ իրականություն՝ կապված զենքի, բռնության, մահվան հետ»։
Մադուրոն անհանգստություն է արտահայտել խաղի տարածման առնչությամբ և կոչ արել բացահայտ քննարկել այդ խնդիրը։
Լատինական Ամերիկայում բջջային խաղը դեռևս չի թողարկվել, սակայն նշվում է, որ շուտով այն պաշտոնապես կթողարկվի այդ տարածաշրջանի երկրներում։