Sunday, 12 05 2024
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում

«Սասնա ծռերին» զինված եղանակով ճնշելը նախադեպ կդառնա նոր խմբերի կողմից վրեժխնդրության կազմակերպման համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։

Պարոն Խանումյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում այս օրերին ստեղծված վիճակը։ Ինչի՚՞արդյունք է սա։ Ինչո՞ւ «Սասնա ծռերը» գնացին զինված գործողությունների։

– Հայաստանում ստեղծված իրավիճակը, ընդհանուր առմամբ, լեգիտիմ իշխանության բացակայության հարց է: Հայաստանում արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ իշխանությունը ձևավորվում է կեղծվող ընտրություններով, անհնար է ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել, փոխել վարվող քաղաքականությունը: Հատկապես վերջին տարիներին, երբ տեղի է ունենում տնտեսական և ուժային ռեսուրսների կենտրոնացում մի խումբ մարդկանց մոտ: Հենց այս անելանելի վիճակն էլ ստեղծում է (զինված) ապստամբության ցանկություն տարբեր մարդկանց մոտ` որպես միակ լուծում եղած վիճակին:

Այս օրերին շատ է խոսվում, նաև տղաների հարազատներն են փաստում, որ զինված խումբը գնաց այս գործողությանը, քանի որ խոսակցություններ կային, որ ցանկություն կա ազատագրված տարածքները հանձնել։ Արդյոք այս հանգամանքը ևս կարո՞ղ էր զինված խմբի գործողությունների պատճառ լինել։

– Ես առավել քան վստահ եմ, որ խմբի գործողությունների պատճառներից մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և այդ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ցինիկ գնահատականներն ու դիրքորոշումն էին ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրած դիրքերի մասին: Վիճակն ավելի է վատացել այս և այլ կուսակցությունների ներկայացուցիչների պարտվողական, զիջողական հրապարակային հայտարարությունների պատճառով։

Պարոն Խանումյան, այս օրերին շատերն արդարացնում են զինված խմբի գործողությունները, նրանց հերոսներ են համարում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց արարքը։ Արդարացվա՞ծ է զենքի ուժով, զինված՝ իշխանության դեմ դուրս գալը։

– Ապստամբության իրավունքը ժողովրդի բնական իրավունքներից է: Իհարկե, ցավալի է, երբ սեփական իշխանության դեմ զենքով դուրս գալու անհրաժեշտություն է առաջանում: Եթե այդ գործողությանն աջակցում է հանրության մի զգալի մասը, նշանակում է, որ խնդիրը իշխանությունների մեջ է, ոչ թե զինյալ խմբի:

Ստեղծված իրավիճակում դրսի հետքը տեսնո՚՞ւմ եք։ Շատերը համարում են, որ այս գործողությունները հրահրվում են դրսի ուժերի կողմից։

– Ես բացառում եմ դրսի հետքի տարբերակը և երբեք չէի լսել դրա մասին: Ճիշտն ասած՝ առաջին անգամ ձեզնից եմ լսում, և ինձ համար այդ վարկածի տարածողն այս պահին դուք եք:

Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի ստեղծված վիճակը։ Կգնա՞ն իշխանությունները զինված հարձակման, և ի՞նչ հետևանքներ կառաջացնի դա։

– Իշխանությունների կողմից զինված հարձակման դեպքում ճգնաժամն ավելի կխորանա: «Սասնա ծռերի» գործողությունները նախադեպ կդառնան նոր խմբերի համար, կսկսվեն իշխանության ներկայացուցիչների դեմ վրեժխնդրության ակտեր: Սա ցավալի սցենար կլինի Հայաստանի համար, ինչը իշխանությունները կարող են զսպել շոշափելի զիջումներով` ասենք, կառավարության լուծարումով և վստահության կառավարության ձևավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում