Ֆրանսիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից փրկված միանձնուհին պատմել է հոգևորականի սպանության մանրամասները, հայտնում է Reuters-ը:
«Նրանք նրան ստիպեցին ծնկի գալ, չնայած` նա փորձում էր դիմադրել: Ապա սկսվեց գործողությունը: Նրանք իրենց տեսանկարեցին, դա նման էր եկեղեցիական ծառայության արաբերենով»,- նկարագրել է կինը ահաբեկիչների գործողությունը:
Հուլիսի 26-ին դանակով զինված 2 տղամարդ առավոտյան ծառայության ժամանակ ներխուժել են կաթոլիկ եկեղեցի և պատանդ են վերցրել 5 մարդու` տաճարի 84-ամյա վանահորը, 2 միանձնուհիների և 2 ծխականների:
Այնտեղ ժամանած ոստիկանները կատարել են պատանդների ազատման գործողություն: Հարձակման ընթացքում 2 ահաբեկիչները սպանվել են: Սակայն նրանք հասցրել են հաշիվ մաքրել վանահոր հետ` կտրելով նրա կոկորդը, և վիրավորել են պատանդներին: Կանանցից մեկը գտնվում է կրիտիկական վիճակում: