Sunday, 12 05 2024
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում

Հայաստանը պետք է դառնա ծառայություններ արտահանող երկիր, որի համար տրանսպորտային ուղիներ պետք չեն

«Ամռանը, երբ հարևան երկրների հետ ակտիվանում են տնտեսական կապերը, ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության դերը: Այս իմաստով Հայաստանը շատ այլընտրանքներ չունի. ցամաքային հիմնական ճանապարհը Լարսի և Իրանի ճանապարհներն են: Բայց մենք, իհարկե, ունենք նաև ծովային այլընտրանքային ճանապարհ՝ օգտագործելով վրացական նավահանգիստները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների թեկնածու Մաքսիմ Մանասյանը:

Սակայն նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության վատ վիճակը չի կարելի բացատրել միայն ճանապարհներով և աշխարհագրական դիրքով. «Իմ խորին համոզմամբ՝ երկրի տնտեսության զարգացման մեջ առաջին հերթին որոշիչ են մարդկային ռեսուրսների ճիշտ, նպատակային օգտագործումը և պետական մենեջմենթը: Դա է ցույց տալիս համաշխարհային փորձը»:

Ուստի մեր զրուցակիցը մեր տնտեսական վատ վիճակը առանձնապես չի կապում Լարսի ճանապարհի բաց կամ փակ լինելու հետ. «Մեր տնտեսության դիվերսիֆիկացիոն և կառուցվածքային փոփոխությունները պետք է նպաստեն տնտեսության զարգացմանը, որ մենք ոչ թե շատ հումք արտահանենք, այլ արտահանենք ավելի շատ վերամշակված արտադրանք, որը շատ ավելի արժեքավոր է, և դրանով կնվազի մեր տրանսպորտային կախվածությունը: Դա է մեզ պարտադրում մեր աշխարհագրական դիրքն ու ճանապարհների սակավությունը»:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը Լարսից և օգտագործի նաև ծովային ուղիները. «Մենք Սև ծովից հեռու ենք ընդամենը 163 կմ, որն այնքան էլ մեծ ճանապարհ չէ՝ արտադրանքի ինքնարժեքը բարձրացնելու համար»:

Նրա խոսքով՝ ի վերջո անհրաժեշտ է զարգացնել մեր տրանսպորտային ենթակառուցվածքները. «Հյուսիս-Հարավ ճանապարհը եթե այս տեմպերով շարունակվի, կտևի տասնյակ տարիներ, և մենք դուրս կմնանք համաշխարհային բեռնափոխադրումների այդ միջանցքի դերից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում