«Մի քանի հարյուր մետր հեռվից փորձում ենք օժանդակել այն պայքարին, որը սկսել եք դուք և որը շարունակել են «Սասնա ծռերը»: Պայքարը ամբոջությամբ չի կարելի թողնել իրենց շատ հզոր ուսերին: Ժողովրդի աջակցությունն իր զավակներին խիստ անհրաժեշտ է, որովհետև զավակաները բացառապես ժողովրդի համար են պայքարում: Ուրեմն մենակ չենք թողնում Պավլիկին և մեր մյուս հերոսներին»: Այս մասին այսօր Խորենացի փողոցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Վճռականությունն այսօրվանից է սկսվում , որովհետև մեր ազատամարտիկներն այսօր ապացուցեցին, որ իրենք մարդկային ամենամեծ հատկանիշների կրող անձինք են»:
«Սերժ Սարգսյանը պետք է հեռանա Բաղրամյան 26-ից,- նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը՝ հավելելով՝ մեր պայքարը Սերժ Սարգսյանի դեմ չէ, ՀՀԿ-ի դեմ չէ, սա «հանուն»- ի պայքար է:
Մանրամասները՝ տեսանյութում: