Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ձերբակալավածների կապտուկները ծեծի և խոշտանգման հետևանք են. հայտարարություն

Դիտորդական խումբը 3 օրերի ընթացքում արձանագրել է, որ ինչպես Սարի թաղում, այնպես էլ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների արդյունքում բոլոր ձերբակալվածների մոտ առկա են մարմնական վնասվածքներ:

Դիտորդական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Միաժամանակ ցանկանում ենք շեշտադրում կատարել այն հանգամանքի վրա, որ նշված անձանց մոտ առկա որոշ մարմնական վնասվածքներ և իրենց պնդումները ապացուցում են, որ նրանց նկատմամբ կիրառվել է վատ վերաբերմունք և նրանք խոշտանգվել են:

Բացի ձերբակալվածների պնդումները, Դիտորդական խումբը արձանագրել է, որ որոշ ձերբակալվածների մոտ առկա էր աչքերի տակ կապտուկներ և այտուցներ, որոնք դիմադրություն ցույց տալու հետևանքով չէր կարող անձանց մոտ առաջանալ: Խումբը եզրակացրել է, որ նշված կապտուկները դիմադրություն ցույց տալու արդյունք չեն, այլ ծեծի եւ խոշտանգման հետևանք, որովհետեւ տվյալ ՁՊՎ-ներում բոլոր մարմնական վնասվածքները գրանցված էին անխտիր, բացի իրենց կողմից նշված երեք անձանց մոտ արձանագրված աչքերի կապտուկներից և այտուցներից. Դիտորդական խումբը հուլիսի 21-ին արձանագրել է, որ Երևանի ՁՊՎ-ում պահվում էին 4 ձերբակալված անձիք` կապված ՊՊԾ գնդի գրավման եւ դրանից հետո հետևող գործողությունների շրջանակներում:

Նշված 4 անձանցից 2-ը ձերբակալվել էին, որպես ՊՊԾ գնդում գտնվողների աջակիցներ, 1-ը` Սարի Թաղի բախումների դեպքերի հետ կապված էր ձերբակալվել, իսկ վերջինը` հենց առաջին ձերբակալվածն էր Խորենացի փողոցում կատարված հանրահավաքի արդյունքում:

22.07.2016թ-ին Դիտորդական խումբը Երևանի ՁՊՎ այցելելով արձանագրել է, որ նախկին 4 ձերբակալվածներին ավելացել էին ևս 15 ձերբակալված անձիք արդեն Խորենացի փողոցում հուլիսի 20-ին եւ 21-ին հանրահավաքից հետո կատարված բախումների հետեւանքով: Հուլիսի 21-ին եւ 22-ին Դիտորդական խումբը թեժ գծին ահազանգեր էր ստացվում տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից եւ հարազատներից, ովքեր տեղեկություններ են փորձում ճշտել, կորած իրենց հարազատների վերաբերյալ:

Այսօր դիտորդական խումբը այցելություններ կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Վաղարշապատի եւ ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Մասիսի ՁՊՎ-ներ արձանագրել է, որ նշված դեպքերի հետ կապված Վաղարշապատի ՁՊՎ-ում պահվում էին 7 ձերբակալված անձիք, իսկ Մասիսի ՁՊՎ-ում` 2 ձերբակալված անձիք: Հարազատների կողմից կորած համարվող Ա.Գ-ն հայտնաբերվել է Վաղարշապատի ՁՊՎ-ում :

Դիտորդական խումբը խոստանում է շարունակել իր առաքելությունը հնարավորինս շատ ՁՊՎ-ներ այցելելով, եւ բացահայտել մնացած ձերբակալվածների գտնվելու վայրերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում