Հուլիսի 17-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչների կողմից Էրեբունիում վնասվել է 8 աղբաման, որոնցից 3-ն այրվել են: 20-ից ավելի աղբամաններով սարքվել են բարիկադներ, որի պատճառով «Սանիթեք» ընկերությունը մեծ վնասներ է կրել, և խոչընդոտվել է սանմաքրման և աղբահանության պատշաճ իրականացումը: Այս մասին «Առաջին լրատվական»- ին տեղեկացրեց «Սանիթեք» ընկերության մամուլի խոսնակ Էլիանորա Շխրդմյանը:
Սանիթեք» ընկերությունը, աշխատելով հանրային ծառայության՝ մասնավորապես սանմաքրման և աղբահանության ոլորտում, խնամքով ու հոգատարությամբ է ծառայում Երևանին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք Երևանի բնակիչներից: