Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նախագահների հանդիպումները կվերածվեն բանակցությունների. Վահրամ Բաղդասարյան

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտին-Օբամա հեռախոսազրույց: Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև խոսել են ղարաբաղյան խնդրով Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Ըստ հաղորդագրության՝ Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերն այդ ուղղությամբ՝ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում:

«Երկու նախագահների հեռախոսազրույցը խոսում է միայն դրական տեղաշարժի մասին,-«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,- այս տարիների ընթացքում սա լավագույն տարբերակն է, որ Մինսկի խմբի համանախագահները և գերտերություններն արդեն համակարծիք են, որ Մինսկի խմբի շրջանակներում՝ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հակամարտության խնդիրը կարգավորվի»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարելիէ ակնկալել առաջիկայում Փարիզում կայանալիք նախագահների հանդիպումից՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ շտապել պետք չէ, անպտուղ հանդիպում չի լինում, կան տեղաշարժեր. «Եթե դուք մտածում եք, որ Ֆրանսիայի հանդիպումից հետո վերջակետ կդրվի և այս խնդիրը կլծուվի, կարող եմ ասել, որ նման բան չի լինի, այս գործընթացը դանդաղ և դեռ բավականին երկար պիտի շարունակվի»:

Վ. Բաղդասարյանը հույս հայտնեց, որ հանրության, միջազգային ատյանների և Մինսկի խմբի համանախագահների ջանքերով այս հանդիպումները կվերածվեն բանակցությունների:

Նա նաև նշեց. «Մենք հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին, 94-95 թթ պայմանագրին և ձգտում ենք, որ այդ շրջանակներում լուծվի ԼՂՀ խնդիրը: Ռազմատենչ հայտարարություններ չենք անում, կողմնակից ենք խաղաղությանը, բայց խնդրի արդարամիտ լուծման պայմաններում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում