Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

#ElectricYerevan-ը սոցիալական բողոք էր, իշխանությունը քաղաքականացրեց

«#ElectricYerevan»-ի ֆենոմենը՝ որպես քաղաքական, հասարակական, քաղաքացիական պայքարի գործընթաց, հանրային ընդվզման նոր դրսևորում». Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններից մեկ տարի անց քննարկման առարկան քաղած դասերն են: «Էլեկտրիկ Երևանը» սոցիալակա՞ն, թե՞ քաղաքական պայքար էր՝ հարցն այսօր էլ է արդիական:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը կարծում է, որ բողոքը սոցիալական էր, բայց բխում էր քաղաքական անձանց սխալներից:

Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝ խնդիրը սոցիալական էր, բայց քաղաքականացվեց, իսկ քաղաքականացնողն իշխանությունն էր, քանի որ լեգիտիմությամբ և արժանապատվությամբ չէր կարողանում լուծել Ռուսաստանի հետ կուտակված հարցերը:

«Էլեկտրիկ Երևանը» քաղաքական պայքար է համարում նաև Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը կարծում է, որ բողոքը սոցիալական այն խմբերի պայքարն էր, որոնք ունակ են արտահայտելու հասարակության դժգոհությունը: Ու քանի որ այս կամ այն խնդիրների վերաբերյալ հասարակության դժգոհությունը դեռ չի մարել, այսպիսի բողոքներ էլի կլինեն: Քաղաքագետը «Էլեկտրիկ Երևանը» համարում է նոր սերնդի ձեռքբերումը. «Շատ ցուցադրական էր, որ այնտեղ եկան քաղաքական գործիչներ, և նույնիսկ ոչ թե Աշոտյանը, այլ ընդդիմադիրներ: Նրանք ասացին՝ եկեք մենք ձեզ առաջնորդենք, իսկ երիտասարդներն ասացին՝ գնացեք գրողի ծոցը, որովհետև եթե դուք մեզ առաջնորդեք, մենք ոչ թե կավելանանք, այլ կպակասենք»:

Եթե էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը բարձրաձայներ որևէ կուսակցություն, պայքարն այսքան ընդգրկուն չէր լինի: Հայաստանում կուսակցական ուժերի հանդեպ չկա վստահություն:

Դեռ 2014 թավականից «Ոչ թալանին» նախաձեռնությունը բոլոր կուսակցությունների հետ պայմանավորվածություն է ունեցել՝ տեղից արձագանքում է ակտիվիստ Սոֆյա Հովսեփյանը, ապա խոստովանում, որ բողոքի հասունացած փուլում պայքարի գլխին պետք է կանգներ որևէ կուսակցություն, սակայն այդպես չեղավ, քանի որ կուսակցությունները հրապարակ բերեցին իրենց անձնական ամբիցիաները:

Պայքարն ավելի շատ մարդկանց ոտքի կհաներ, եթե բարձրաձայնվեին Ռուսաստանի հետ կապված մտահոգությունները՝ կարծում է գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:

«Էլեկտրիկ Երևան»-ից հետո հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը չի փոխվել: Ոստիկանության՝ թվացյալ փոփոխությունը սոցիոլոգ Վարդան Հարությունյանը խաբուսիկ է համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում