Այս խորդուբորդ, ոլոր-մոլոր ճանապարհը տանում է դեպի Վայոց ձորի Խաչիկ գյուղ: Հնագույն Արենիից մինչև Նախիջևանի հետ սահմանամերձ գյուղ 22 կիլոմետր է, աշխարհից կտրված Խաչիկ գյուղը Հայաստան աշխարհի այս սահմանի վերջին գյուղն է:
Խաչիկցին հայտնի խախաղասեր է, քանի դեռ ներսի առյուծին չեն արթնացրել: 90-ականներին առյուծն արթնացել էր, թշնամին թանկ վճարեց, հաշտեցման պայմանագիր խնդրեց:
Փոքրիկ խաչիկցիները խաղալիք ատրճանակի փամփուշտներն են սպառում, կռիվ-կռիվ խաղալ էլ չեն ուզում: «Թող խաղաղություն լինի, չկռվեն»,- ասում է փոքրիկ խաչիկցին:
Հաշտեցման պայմանագրից հետո էլ գյուղի վրա շարունակել են կրակել, բայց Խաչիկցին չի եղել թիրախում:
Սահման պահելը խաչիկցիների համար կենսակերպ է՝ և՛ պարտք, և՛ գործ:
Մանրամասները՝ տեսանյութում: