RIA Novosti-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք Ջիբրալթարը կարող է Իսպանիային միանալու հարց բարձրացնել` ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում, հայտնել է տարածքի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն:
«Եթե Ջիբրալթարը ցանկանա պահպանել հասանելությունը միասնական շուկային և ազատ տեղաշարժման իրավունքը, որը մենք այժմ ունենք, մենք նորից կդիտարկենք Իսպանիայի հետ միասնական ինքնավարության հնարավորությունը»,- հայտարարել է Պիկորդոն SkyNews հեռուստաալիքին:
Պիկարդոյի խոսքերով` Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու դեպքում Իսպանիան կարող է փակել սահմանները: Օրական Իսպանիայի հետ սահմանը աշխատանքի գնալու ճանապարհին հատում է շուրջ 10 հազար մարդ:
1967 և 2002 թվականների հանրաքվեների արդյունքով Ջիբրալթարը երկու անգամ հրաժարվել է միանալ Իսպանիային: