Sunday, 12 05 2024
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել

Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել ֆիննախին

Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարեց առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում՝ յուրաքանչյուր հետաքրքրվող անձի հնարավորություն ընձեռելով էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել հետևյալը. գնումների գործընթացի արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ-ապրանքագրեր և այլն:

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետը նշել է, որ ցանկանում են հանրությանը տեղեկացնել՝ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն:

«Նշված հաշվետվություններով ներկայացվում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն: Ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների, առանձին գնման ժամանակ ստացած նվազագույն և առավելագույն գներն ու հաղթողի առաջարկած գինը: Այս կտրվածքով տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով, և ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարում եմ մշակել ծրագրային խնդիր, որը յուրաքանչյուրին հնարավորություն կընձեռի էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը՝ ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ սա հանրության լուրջ մտահոգությունն է, և ինքը ցանկանում է, որ կառավարությունն այս միջոցառումներն իրականացնի, և ապահովվի թափանցիկ գնումների գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում