YouTube վիդեոհոսթինգի MuslimGirl.net ալիքում հայտնվել է տեսանյութ վերջին 100 տարում հիջաբի նորաձևության էվոլյուցիայի մասին։ 2 օրում տեսանյութը դիտվել է ավելի քան 5500 անգամ։
Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են փոխվել նախասիրությունները, որոնք վերաբերում են մուսուլմանական գլխաշորը կրելուն՝ կախված տասնամյակից և երկրից։