Դիսնեյի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի թիզերը գերազանցել է 7-րդ «Աստղային պատերազմների» ռեկորդը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Հրապարակումից հետո առաջին 24 ժամում Էմմա Ուոթսոնի գլխավոր դերակատարությամբ հեքիաթի հոլովակն ունեցել է 91,8 մլն դիտում:
«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնք» ֆիլմի երկրորդ թիզերն առաջին օրը դիտել են 88 մլն անգամ: Հաջորդում են «Առաջին վրիժառուն. դիմադրություն» և «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան» ֆիլմերի հոլովակները: Պարբերականը նշում է, որ այդ բոլոր ֆիլմերը Disney ստուդիայի արտադրության են: