Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը Ստամբուլում հրաժարվել է մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպված ընթրիքին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նիկոս Անաստասիադիսը ժամանել է Ստամբուլ` մասնակցելու առաջին անգամ անցկացվող ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին: Գագաթնաժողովի բացման առաջին օրվա ավարտին Էրդողանը մասնակից երկրների առաջնորդների համար ընթրիք էր կազմակերպել, որին մասնակցում էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
Կիպրոսի նախագահը, իմանալով, որ ճաշկերույթին հրավիրված է նաև ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջըն, հրաժարվել է ներկա գտնվել ընթրիքին: