Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ձեր երկրում մշակութային առումով ինչ-որ բան փլուզվել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրասիացի բանասաց, բեմադրիչ եւ կատարող Լողելին Քյոնիգը, ով «Մեկ քառակուսի մետր. թատրոն առանց թատրոնի» փառատոնի շրջանակներում բեմադրում է ֆրանսիական «Քամին» հեքիաթը:
– Լողելին, ուզում եմ մեր զրույցը «Հայաստանի մասին լավ կամ ոչինչ» կարգախոսի ներքո չկառուցենք, ակնկալում եմ իսկապես անկեղծ գնահատական եւ կարծիք լսել:
– Շատ լավ, պայմանավորվեցինք:
– Աշխարհում այսօր մշակույթը ճգնաժամ է ապրում: Աշխարհի մի մասնիկն էլ մենք ենք` Հայաստանն ու հայերս, սակայն որքան էլ դժվար ու տխուր է, այնուամենայնիվ ասացեք Ձեր տպավորությունը` կարո՞ղ ենք մեզ քաղաքակիրթ համարել, երբ մշակույթ ենք ոչնչացնում: Արդյոք գիտե՞ք` մեզանում ինչ է կատարվում:
– Թեեւ դեռ շատ ներգրավված չեմ հայկական մշակութային միջավայրում, բայց այն, ինչ տեսնում եմ, տպավորություն է ստեղծում, որ Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ մշակութային առումով փլուզվեց ինչ-որ մի բան: Հիմնականում ինֆրաստրուկտուրա գոյություն չունի, կառավարության հետ կապն է խզվել, չնայած ակնհայտ է, որ մարդիկ քիչ-քիչ փորձում են ինչ-որ բան վերակառուցել, վերականգնել: Բայց ակնհայտ է, որ վերջին քսան տարիների ընթացքում այդ ստրուկտուրան փլուզվել է, եւ այն պետք է վերակառուցվի:
– Լավ չէ՞, որ Խորհրդային Միությունը փլուզվեց: Չէ՞ որ դրանից հետո մենք անկախությունն ավելի շատ պետք է գնահատենք:
– Ազատությունը կոմունիկացիայի առումով միանշանակ պոզիտիվ է, բայց խնդիրն այն է, որ ինֆրաստրուկտուրան է փլուզվել, եւ բարդ է այն նորից կառուցելը: Մեզ մոտ` Ֆրանսիայում, այն նույնպես փլուզման շեմին է, բայց խնդիրն այն է, որ սոցիալական առումով հասարակության եւ կառավարության մեջ այդ ինֆրաստրուկտուրան գոյություն ունի, իրար օգնելու եւ հնարավորություններ տրամադրելու օրենքները եւ միջոցները մշակված են, եւ դա շատ է օգնում երկրում մշակույթը տարածելուն:
– Սակայն մեզանում ակտուալ արվեստի ներկայացուցիչները հաճախ են ասում, որ արվեստը պետք է կառավարությունից, պետական մարմիններից զերծ մնա, պետք է ինքնակազմակերպվի, ի՞նչ կասեք այդ ուղղությամբ:
– Իսկապես դժվար հարց է: Կարծում եմ` պետք է մի միջին տարբերակ լինի հատկապես սկզբում, քանի որ միշտ չէ, որ արվեստը կոմերցիոն է եւ կարող է ինքնաբավ լինել: Իհարկե, ավելի ուշ, երբ այն զարգանում է, կարող է ինքնաբավ լինել, բայց այն ի սկզբանե օգնության կարիք ունի: Օրինակ` Ֆրանսիայի ամեն գյուղում, քաղաքում գոյություն ունեն մշակույթի կենտրոններ, որտեղ ամեն մարդ զբաղվում է արվեստով, փոքր միջոցառումներ են կազմակերպվում, փառատոներ, եւ դրանք բոլորը առանց պետության աջակցության գրեթե անհնար կլինի:
– Մեզանում ՆՓԱԿ-ը եւ արվեստի մյուս կենտրոնները կառավարությանը պետք չեն, էլ ուր մնաց աջակցեն: Մեզ մոտ մեր եւ կառավարության միջեւ խզում կա, ինչ ժամանակակից արվեստի զարգացման համար օրենքներ կամ լավ պայմանագրեր մշակելու մասին է խոսքը: Գուցե դրա համար դեռ պետք է քաղաքակրթվե՞լ, գուցե դրա՞ պակասն է:
– Չեմ կարող ասել քաղաքակրթության պակաս է: Թերեւս կառավարության համար առաջնահերթություններ գոյություն ունեն, եւ ինչքան ես եմ հասցրել հետեւել, այդ առաջնահերթություններից մեկը ինքնության հաստատումն է: Ենթադրենք ազգային պարը կամ ավելի ավանդական արվեստի տեսակները ինչ-որ չափով քիչ թե շատ ավելի ապահովված են կառավարության կողմից: Հատկապես ՆՓԱԿ-ը բոլոր այդ տեսակ մշակութային երեւույթները հարցականի տակ է դնում, ոչ թե արհամարհում է, այլ դրանք վերագնահատելու խնդիր ունի, իսկ կառավարությունը փորձում է դա ավելի զարգացնել` որպես ինքնության հաստատման գործիք:
– Ըստ Ձեզ` Հայաստանում կա՞ արվեստի մի ճյուղ, որտեղ իրոք հասել ենք միջազգային մակարդակի, միջազգային ճանաչման:
– Այո՛, հավանաբար երաժշտությունը:
– Իսկ կարո՞ղ եք անուններ նշել:
– Կարող եմ անուններ նշել, գուցե նրանք միջազգային ասպարեզում այնքան էլ ճանաչված չեն, բայց դա չէ խնդիրը: Կարծում եմ` տեղի երաժշտությունը հետաքրքիր խառնուրդ է` ավանդական եւ դասական երաժշտության միջեւ:
– Բայց մեզ մոտ կարծես թե ընդունված է` արվեստագետները համաշխարհային ճանաչում են ձեռք բերում, հետո նոր ներսում սկսում են նրանց գնահատել:
– Սա միայն արվեստագետների խնդիրը չէ, շատ ավելի տարածված խնդիր է, որը բացի արվեստից, մշակույթից` ներառում է տարբեր ոլորտները, հենց ամենատարբեր աշխատանքների առումով անգամ դա նկատելի է:
– Լողելին, եթե վերադառնանք արվեստին, համաձա՞յն եք, որ արվեստում հիմա ոչ թե գեղեցիկն է կարեւոր, այլ միտքը:
– Այդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ ինչքան էլ որ կոնցեպցիան հետաքրքիր լինի, մինչեւ ինձ համար այն զգալի չլինի նաեւ մարմնով, հետաքրքիր չի լինում: Սա ավելի շատ համաշխարհային խնդիր է: Մենք գնալով ավելի շատ մտածում ենք, քան զգում, քան ապրում մեր մարմնով: Գուցե արվեստն այդ ճանապարհով է գնում, բայց ինձ թվում է` խնդիրն այն է, որ պետք է ավելի շատ ապրել նաեւ մարմնով. մենք բնությունից ենք անջատվել, մենք մեր ֆիզիկականից ենք կտրվել:
– Դուք մեր զրույցի սկզբում նշեցիք, որ Ֆրանսիան էլ համակարգի փլուզման առաջ է կանգնած, ի՞նչ նկատի ունեք:
– Ամբողջ համակարգ է փլուզում, թեեւ գնալով ավելի շատ մշակութային գործիչներ են հայտնվում, գնալով ավելի քիչ ֆինանսներ են տրամադրվում: Բացի այդ, համակարգը, դրա գործիքները կարծես հին եւ ժանգոտված լինեն, նաեւ տպավորությունն այն է, որ թակարդի մեջ են ընկել բյուրոկրատական աշխատանքներում: Հիմա ավելի շատ մտածում են կազմակերպելու, քան ստեղծագործելու մասին: Խնդիրներից մեկն այն է, որ թեեւ գոյություն ունեն արվեստագետներին ֆինանսավորելու տարբեր միջոցներ, այս պահին կառավարությունը կարծես թե այնքան էլ հետաքրքրված չէ եւ գնալով փոքր-փոքր նորամուծություններով սկսում է ավելի շատ կրճատել մշակույթի ոլորտում զբաղվողների օգնությունները: Հիմա Ֆրանսիան շատ մեծ խնդիրներ ունի հատկապես սոցիալական առումով: Կարծես նրա ամբողջ ուշադրությունն ուղղված է սոցիալական խնդիրները լուծելուն. կառավարությունը մի կողմից սահմանափակում է մշակութային միջոցառումների ֆինանսավորումը, մյուս կողմից` այդ սահմանափակումների հաշվին ավելացնում է սոցիալական օգնությունը:
– Իսկ մեր երկրում մեկ տարվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ դիմում են արտագաղթի` սոցիալական խնդիրների տակ կքած:
– Մեզ մոտ արտագաղթ կա միայն հետազոտական ոլորտներում, հիմնականում գնում են ԱՄՆ եւ Անգլիա, որովհետեւ այնտեղ հետազոտողներին ավելի լավ են վճարում, բայց ընդհանուր առմամբ արտագաղթի խնդիրներ չունենք:
– Ստացվում է` ձեր իշխանությունը ձեզ սիրում է, եւ մարդն էլ արժեք է դիտարկվում:
– Ավելի, քան այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում