ՆԱՏՕ-ի ամրացումը Արևելքում Ռուսաստանի գործողությունների համաչափ պատասխանն է: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` պատասխանելով լրագրողների հարցին երեք նոր ստորաբաժանում տեղակայելու Ռուսաստանի մտադրության մասին` ի պատասխան նրա սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացմանը, հայտնում է TASS-ը:
«ՆԱՏՕ-ի ուժեղացումը Արևելյան թևում դա Ռուսաստանի գործողությունների պատասխանն է»,- հաստատել է նա:
«Այդ պատճառով այն ամենը, ինչ մենք անում ենք, դրանք պաշտպանական և համաչափ միջոցառումներ են, որոնք լիովին գտնվում են մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում: Մենք Ռուսաստանին ազդանշան ենք ուղարկում, որ մենք միասնական ենք, մենք միասին ենք և մտադիր ենք ՆԱՏՕ-ի արևելքում ապահովելու դաշինքի բոլոր երկրների անվտանգությունը»,- ասել է Սթոլթենբերգը: