Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ո՞վ տապալեց նախագահների հանդիպումը Վաշինգտոնում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Թեև Սարգսյանի աշխատանքային այցի օրակարգն ընդհանուր առմամբ արդեն հայտնի է, բայց պաշտոնապես չի հաստատվել տեղեկությունը, որ գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցելու նպատակով: Ավելին, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում չեն ծրագրում:

Վաշինգտոնի գագաթաժողովին ընդառաջ

Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս հրավեր է ստացել, և նա նույնպես մասնակցելու է Վաշինգտոնի գագաթնաժողովին: Հաշվի առնելով Ուորլիքի հայտարարությունը՝ լավագույն արդյունքը, որ կարող ենք այժմ ակնկալել, Սարգսյանի և Ալիևի արարողակարգային ձեռքսեղմումն է գագաթաժողովի շրջանակներում, բայց ոչ ավելին: Այս մասին՝ ներքևում:

Մինչ այդ արձանագրենք, որ վաշինգտոնյան գագաթաժողովին նախորդեցին բավական հետաքրքիր զարգացումներ, որոնք կարող էին նպաստել Ալիև-Սարգսյան հանդիպման ձախողմանը: Կան որոշ հիմնավորումներ, որ ամերիկյան նախաձեռնությանը՝ կազմակերպելու եռակողմ հանդիպում նախագահների միջև, փորձել է խոչընդոտել ռուսական կողմը:

Մարտի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ համանախագահներին մեղադրելով «սադրիչ գործողություններ» իրականացնելու համար: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացակայությունը պայմանավորված է Հայաստանի քաղաքականությամբ և որոշ չափով նաև այն մարդկանց սադրիչ գործողություններով, ովքեր զբաղվում են հակամարտության կարգավորմամբ. «Ես պետք բացեիբաց ասեմ: Ադրբեջանի ժողովուրդը արդեն իրականում չի հավատում Մինսկի խմբի գործունեությանը»:

Ինչո՞ւ Ալիևը որոշեց հատկապես այս շրջանում տորպեդահարել Մինսկի խումբը: Առայժմ այս հարցը հստակ պատասխան չունի, բայց շատ բան բացատրում է այն փաստը, որ Ալիևի այս «փոխանցումը» շատ հմտորեն ընդունեց ռուսական կողմը: Մարտի 24-ին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանեց Ալիևի հայտարարությունը՝ սլաքները փաստացի ուղղելով Արևմուտքի վրա: Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է Ռուսաստանի համար ընդունելի նման հայտարարությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Զախարովան ասել էր, թե նախ պետք է հարցնել ադրբեջանական կողմին, թե ո՞ր համանախագահի մասին է կոնկրետ խոսքը. «Մենք չենք կարող մեզ վրա վերցնել, քանի որ մենք երկար տարիների ընթացքում դրսևորել ենք մեզ որպես բանակցային գործընթացի կառուցողական կողմ»: Այդ օրերին, ավելացնենք, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտնվում էր Մոսկվայում, որտեղ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի նախագահ Պուտինի և իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Պարզ է, որ Քերիի և Լավրովի բանակցությունների հիմնական թեման պիտի լինեին սիրիական և ուկրաինական ճգնաժամերը կամ, ասենք, Նադեժդա Սավչենկոյին ազատելու հարցը, բայց ամենևին չի բացառվում, որ քննարկված լինի նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը և մասնավորապես նախագահների հանդիպման հարցը:

Լարված իրավիճակ շփման գծում

Այս խորապատկերին գնալով սրվում է իրադրությունը հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում, թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 17-ին կոչ էր արել կողմերին զերծ մնալ լարվածության աճին նպաստող գործողություններից: ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունները տեղեկացնում են, որ հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ սրելով իրադրությունը շփման գծում: Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ նռնականետներից և ականանետներից: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 24-ին հայտարարել է, թե հայկական կողմը Նովրուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետներով զգալիորեն բարձրացրել է լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց վրա: Տեղեկությունը հերքվել է ԼՂՀ ՊՆ-ի կողմից:

Հանդիպում միջանցքում

Քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը Վաշինգտոնում, բայց մեծ կարևորություն չի տալիս դրան՝ ասելով, որ եթե նույնիսկ հանդիպում լինի, ապա դա լինելու է «միջանցքում կամ ճաշարանում պատահական հանդիպումների շարքից»:

Ըստ նրա՝ նմանատիպ միջոցառումները, ինչպիսին Միջուկային անվտանգության գագաթնաժողովն է, կազմակերպվում են ոչ այնքան միջուկային անվտանգության հարցերը քննարկելու, որքան միջանցքում կուլիսային հանդիպումներ կազմակերպելու համար: Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ նախագահները կհանդիպեն միջանցքում, գուցե նաև ցույց տան լուսանկարիչներին, թե ինչպես են միմյանց ձեռք սեղմում, բայց ոչ ավելին: Դա կլինի միջանցքում կամ ճաշարանում պատահական հանդիպումների շարքից: Լավագույն դեպքում կլինի արարողակարգային ձեռքսեղմում: Առանձնակի քննարկում չի լինի, քանի որ այդ ձևաչափը չի ենթադրում խորքային բանակցություններ: Հետո ես չեմ կարծում, թե կողմերն այսօր պատրաստ են ինչ-որ լուրջ քննարկման»:

Դուբնովը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ռուսաստանը Ադրբեջանի «փոխանցումով» փորձում է խափանել կամ խանգարել ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը՝ կազմակերպելու Սարգսյան-Ալիև հանդիպումը: Ղարաբաղյան հարցը երևի թե եզակի հիմնախնդիրներից է, որտեղ Արևմուտքն ու Ռուսաստանը չունեն հակասություններ և առճակատում. «Խնդիրն այն է, որ Մինսկի խումբն ինչ-որ ազգային-քաղաքական երևույթ չէ: Դա մի սուբստանցիա է, որտեղ չկա Արևելք և Արևմուտք, չկա Ամերիկա, Ֆրանսիա կամ Ռուսաստան: Ուստի սա բավական հարմար ձևաչափ է բոլոր կողմերի համար: Ալիևը կարող է վիճել Մինսկի խմբի հետ, բայց այս համատեքստում ձևաչափի խորամանկ բնույթը թույլ է տալիս նրան ուղղակի բանավեճի մեջ չմտնել կոնկրետ Մոսկվայի կամ Վաշինգտոնի և Փարիզի հետ»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ևս կարծում է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մոտեցումները ղարաբաղյան հարցում ընդհանուր առմամբ համընկնում են՝ ի տարբերություն սիրիական հակամարտության կամ տարածաշրջանային այլ հակամարտությունների: «Միացյալ Նահանգները,  բնականաբար, ավելի շահագրգռված է, որ հանդիպումը տեղի ունենա: Եթե դա լինի, հավանականությունը մեծ է, որ Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ լինեն Վաշինգտոնում: Ու որքան էլ Ադրբեջանի նախագահը նախկինում փորձում էր խուսափել հանդիպումներից, այս անգամ նա դժվար թե կարողանա անտեսել Միացյալ Նահանգների հեղինակությունը»,- ասաց քաղաքագետը:

Միակ արդյունքը, որ կարելի է ակնկալել վաշինգտոնյան հանդիպումից, շփման գծում հետաքննությունների մեխանիզմի ստեղծման հարցում ինչ-որ առաջընթաց արձանագրելն է: Պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ մերժում է Մինսկի խմբի համանախագահների և հայկական կողմի առաջարկը հետաքննությունների մեխանիզմ հիմնելու մասին, որը հնարավորություն կտա կանխել սահմանային միջադեպերը կամ առնվազն նվազեցնել լարվածությունը շփման գծում: Բայց ի տարբերություն նախորդ տարիների՝ Ադրբեջանի դիրքերն այսօր անհամեմատ թույլ են՝ ներքին խնդիրների, տնտեսական ճգնաժամի և հայկական կողմի որդեգրած բավական ճկուն պաշտպանական քաղաքականության հետևանքով: Բացի այդ, բավական սրվել են Ադրբեջանի հարաբերությունները Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ: Եվ սա հավելյալ լծակ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:

Հաշվի առնելով Ադրբեջանի այս խոցելիությունը՝ Սերգեյ Մինասյանը կարծում է, թե սա տեսականորեն հույս է տալիս, որ համանախագահների ճնշումները Ադրբեջանի վրա կարող են տալ արդյունքներ. «Նման իրավիճակում ադրբեջանական կողմն ավելի պատրաստակամ կլինի ընդունել համանախագահների ընդհանուր առաջարկները՝ կապված շփման գծում լարվածությունը նվազեցնելու հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում