ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրություններն իդեալական չեն անցել. «Անշուշտ խնդիրներ եղել են, բայց դրանք չեն ազդել հանրաքվեի ընդհանուր արդյունքի և ելքի վրա: Հովհաննես Սահակյանի խոսքով՝ սլաքներն ուղղելը դեպի իշխանությունը այդքան էլ ճիշտ չէ. «Դիտավորյալ գնալ խախտում կատարելու և ֆիքսելու, այնուհետև դա դարձնել հանրության սեփականությունը. այդպիսի դեպքերը բազմաթիվ էին»:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ կոշտ հայտարարությանը՝ Հ. Սահակյանը նշեց. «Ամբողջ ընտրական գործընթացին չէին կարող հետևել, մեկ-երկու ընտրատեղամասերում դիտարկում անցկացնել և հիմք ընդունել մամուլում տպագրված որոշ հրապարակումներ, չեմ կարծում, որ դա ամբողջությամբ կարող է արտացոլել ընտրական գործընթացի պատկերը:
Մեր նպատակը այս կամ այն զեկույցը ականջահաճո դարձնելը չէ: Մեր նպատակն այն է, որ կարողանանք ձևավորել ընտրական մշակույթ, մթնոլորտ»:
Ընտրական օրենսգիրքը մի քանի օր հետո կլինի ԱԺ-ում: Հ. Սահակյանը վստահեցնում է, որ մի շարք հարցեր նոր ԸՕ-ի շրջանակներում կկարգավորվեն. «Եթե պետք են լրացուցիչ ևս մի քանի մեխանիզմներ, մենք այդ հնարավորությունը կտանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: