Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատասխանել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ սառը պատերազմի վերադարձի մասին: Այս մասին հաղորդում է Suddeutsche Zeitung-ը:
«Մենք հաստատ սառը պատերազմի վիճակում չենք: Ես նրա խոսքերն այս կերպ հասկացա՝ մենք պետք է փորձենք խուսափել սառը պատերազմին վերադառնալուց»,- հստակեցրել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ այսօր Մյունխենում Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը ոչ բարեկամական է և փակ: