Ադելը զարդարել է Vogue պարբերականի մարտյան համարը: Հարցազրույցում 27-ամյա երգչուհին պատմել է, թե ինչ է մտածում մայրության, իր քաշի, տարիքի և վերջին «25» ալբոմի մասին, հայտնում է spletnik.ru-ն:
«Ես պարզապես շոկի մեջ ընկա, երբ դարձա 25 տարեկան: Սակայն հիմա ես ինձ ավելի եմ սիրում: Սեփական մարմնում ինձ հարմարավետ եմ զգում: Ինձ շատ է դուր գալիս իմ տեսքը: Դուր է գալիս, ով եմ ես: Եվ այն ամենը, ինչ շրջապատում է ինձ այժմ»:
Մայրության մասին Ադելն ասել է. «Անջելոն ստիպում է ինձ հպարտանալ ինձնով: Երբ ես մայր դարձա, զգացի, որ իրոք ապրում եմ: Ինձ մոտ նպատակ առաջացավ, որն առաջ չկար: Ինձ համար կարևորը մայր լինելն է, և դա նույնպես աշխատանք է»: