Ճապոնիայի Տոհիկուի արվեստի և դիզայնի համալսարանի ուսանողները ստեղծել են անհավանական բարդ մեխանիկական ժամացույց, որն ամեն րոպե գրում է ժամանակը, հայտնում է Gizmodo-ն:
Ժամացույցը կազմված է 400 դետալից: Էկրանը իրենից ներկայացնում է մանկական Magna Doodle նկարչական խաղալիքի մակերես: Նրա վրա գրված տեքստը հեշտությամբ կարելի է ջնջել և նորից գրել: