Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Մեկամյա վաղեմության փոթորիկ հայաստանյան ներքաղաքական անապատում

Ուղիղ մեկ տարի այս օրը մայրաքաղաք Երևանի Մելիք-Ադամյան փողոցում իրադարձությունները զարգացան շոկային սցենարով: Ներքաղաքական լռությունը խախտեց Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ հանձնարարում է քննարկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդարանական մանդատի հարցը, նրան հեռացնում է անվտանգության խորհրդից, հանձնարարում է վարչապետին (Ծառուկյանի խնամուն) ուսումնասիրել նրա հարկային պարտավորությունների կատարման հարցը, իրավապահներին էլ հանձնարարում է քննարկել տարբեր քրեական պատմությունները` կապված Գագիկ Ծառուկյանի և նրա շրջապատի հետ:

Տեղի ունեցածը դրան նախորդող օրերին ԲՀԿ-ի գործողությունների պատասխանն էր, որ տվեց Սերժ Սարգսյանը: Եվ պետք է ասել, որ այս պատասխանը շոկ է առաջացրել ողջ հասարակության մոտ: Շոկ ոչ այն իմաստով, որ հայաստանյան համակարգում հնարավոր էր նման բան: Ի վերջո, բոլորի համար պարզ է, որ հայաստանյան իշխանական համակարգում այդպես են վարվում բոլոր նրանց հետո, ովքեր սկսում են իշխանական հավակնություն ներկայացնել, այսպես ասած, արտահերթ կարգով: Նման բան մենք տեսել ենք բազմիցս. քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չէր խանգարում, նա որևէ հարց չէր առաջացնում, իսկ եթե սկսում է խանգարել, ապա առաջանում են հարցեր տարբեր հարկային և քրեական պատմությունների հետ կապված:

Սա հայաստանյան իշխանությունների բնույթն է, և այստեղ որևէ շոկ չկա: Շոկը երևի թե այն է, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, անցավ նաև պարզապես անձնական բնութագրումների սահմանը, և նրա արձագանքը, ըստ էության, նույնիսկ կարելի է ասել որ առաջին հայացքից համարժեք էլ չէր ԲՀԿ-ի գործողություններին: Սակայն միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ ներիշխանական կուլիսային հարթության վրա սուբյեկտներին հայտնի է շատ ավելին, քան նրանք տեսանելի են դարձնում հասարակությանը, քան իրազեկվում է հասարակությունը: Հասարակությունը այս իմաստով տեղեկանում է միայն որոշումներին, իսկ դրանց կայացման մոտիվներից ոչ բոլորն են հասանելի:

Եվ ուրեմն` համաչափությունը կամ համարժեքությունն, ըստ էության, մեկ տարվա վաղեմության իրադարձությունների դեպքում հարաբերական են, և մի բան հստակ է, որ հայաստանյան իշխանական համակարգում նման որոշումները իռացիոնալ չեն լինում, որովհետև նման մակարդակում իռացիոնալությունն, ըստ էության, կարող է մինչև անգամ իշխանություն արժենալ: Մինչդեռ Սերժ Սարգսյանի որոշումը ակնհայտորեն միտված էր, իհարկե, իշխանությունը պահելուն, ինչը նա բարեհաջող իր լրումին հասցրեց անցյալ տարի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում