Քանի դեռ վերջնականապես հայտնի չեն ՀՅԴ-ին հատկացվելիք պորտֆելները, մամուլը շարունակում է գրել հավանական նոր անունների և նոր պաշտոնների մասին։ Մասնավորապես շրջանառվում է, որ ՀՀԿ-ՀՅԴ քննարկումներից դուրս չի մնացել նաև ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Աղաբեկյանի հարցը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան առաջարկվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտողարի պաշտոնը։
Արթուր Աղաբեկյանը, որն այս պահին Մոսկվայում է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հստակ պատասխան չտվեց, սակայն նկատեց, որ ինքը դեռ շատ անելիք ունի Արցախում։
«Ես Արցախում մեծ աշխատանք եմ սկսել, որը դեռ երկար ժամանակ է պահանջում ավարտին հասցնելու համար: Պաշտոնը չէ, որ ինձ պահում է Արցախում, այլ Արցախի հետ կապված իմ բազում՝ այդ թվում Արցախի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերը: Եվ ես դեռ բազում անելիքներ ունեմ հանուն Արցախի զարգացման և արցախցու բարեկեցիկ ու պատվաբեր կյանքի ապահովման:
Սա է իմ պատասխանը, ես ավելացնելու այլ բան չունեմ, քանի որ Մոսկվայում մասնակցում եմ շատ կարևոր միջոցառման»,-ասաց Աղաբեկյանը։
Լուսանկարը՝ Armenpress-ի