Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից պահանջում է ընդլայնել աջակցությունը Հայաստանին ու ԼՂՀ-ին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է Վաշինգտոնին՝ պահանջելով ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը և նպաստել հայ-ամերիկյան առևտրային կապերի ուժեղացմանը։ Այս մասին հայտնում է asbarez.com-ը՝ նշելով, որ պահանջները հաջորդել են նախագահ Բարաք Օբամայի կողմից 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ներկայացմանը։

Նախագահն առաջարկել է Հայաստանին որպես տնտեսական օգնություն հատկացնել 22.412.000 դոլար, ինչն անցած տարվա համեմատ 22 տոկոսով ավելի է։ Բյուջեի նոր նախագծով Ադրբեջանին կհատկացվի 10.936.000 դոլար։ Ռազմական ոլորտի տարբեր ծրագրերին աջակցելու համար Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել է հատկացնել հավասարաչափ գումար` 1.6-ական մլն դոլար։ Նախագահի առաջարկով հավելյալ 1.7 մլն դոլար կհատկացվի Հայաստանին` թմրանյութերի տարածման դեմ պայքարի նպատակով։

ԼՂ-ին տրամադրվելիք ֆինանսական օգնության վերաբերյալ հստակ տվյալ չկա։ Անցած մի քանի տարիներին ԱՄՆ-ը միջինը 1.5 մլն դոլար է հատկացրել ԼՂ-ին: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂ-ին ԱՄՆ կողմից տրամադրվի 5 մլն դոլար։ Բացի դրանից՝ Հայ դատի հանձնախումբը պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել 40 մլն դոլարի, ինչպես նաև 10 մլն դոլար հատկացնել Սիրիայից փախած և Հայաստանում ապաստան գտած 20 հազար անձանց օգնության համար:

Հայ դատի հանձնախումբն առաջարկում է Վրաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության առնվազն 10 տոկոսը հատկացնել Սամցխե-Ջավախք շրջանում աշխատատեղերի ստեղծմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում