Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ծրագրվում է այս շաբաթ անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ընթացքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Այնտեղ կկայանան Մինսկի ձևաչափով հանդիպումներ, դրանք ծրագրված են, և երկկողմ հանդիպումներ նրա (Լավրովի) գործընկերների հետ։ Դրանք ծրագրվում են և՛ Ջոն Քերիի, և՛ արևմտյան այլ գործընկերների հետ»,- ասել է Զախարովան «Վեստի-24» հեռուստաալիքի եթերում։