Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ Իրանին անհրաժեշտ է մոտ 200 միլիարդ դոլարի ներդրում՝ երկրի նավթային ինդուստրիան զարգացնելու համար։
Զանգանեն կարևորել է արտասահմանյան ներդրումների ներգրավումը. «Մենք պետք է ներդնենք մոտ 200 միլիարդ դոլար՝ նավթային հանքավայրերը համատեղ շահագործելու ու դրանց արդյունավետությունը մեծացնելու համար։ Երկրահետախուզական ու արդյունահանման աշխատանքների համար անհրաժեշտ է 130 միլիարդ դոլար, իսկ դրա վերամշակման ու վաճառքի համար՝ 70 միլիարդ դոլար»։