Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «ՎՏԲ» պետական ֆինանսական կոնգլոմերատը կդառնա մասնավոր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան պահանջը ընդգրկել է ռազմավարական ձեռնարկությունների ու բաժնետիրական ընկերությունների ցուցակում՝ թույլատրելով «ՎՏԲ»-ի կանոնադրական կապիտալում պետական մասնաբաժինը մինչև 45 տոկոսի նվազեցնելը։
Այդ մասին նշված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում տեղ գտած հրամանում։ Փաստաթղթում նշված է, որ «ՎՏԲ»-ն ճանաչվել է ռազմավարական ձեռնարկություն, մինչդեռ նախորդ դեպքում նման ձեռնարկություններում պետության մասնաբաժինն ամրագրվել է որպես (50 տոկոս+1 ակցիա)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը գտել է պետական ակտիվներն իրենց ինքնարժեքից ավել թանկ վաճառելու եղանակը։