ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել համագործակցությունը Վրաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հարավայն Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը վրացական Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կուժեղացնի քայլերը՝ ուղղված Վրաստանի հետ համագործակցությանը:
«Ավելի լավ է Վրաստանը շեշտը դնի ՆԱՏՕ-ի հետ Համագործակցության փաթեթի իրականացման վրա, քան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Գործողություններ ծրագիր ստանալու վրա»,- ասել է Ափաթուրայը և հավելել, որ այսպես կոչված Գործողությունների ծրագիրը ստեղծվել էր որպես պրակտիկ գործիք և չպետք է ունենա այն քաղաքական նշանակությունը, որ տրվում է հիմա: