Այս հանգստյան օրերին Instagram-ում Վին Դիզելը և Հենրի Քավիլը հրապարակել են իրենց լուսանկարները` ցուցադրելով իրենց հրաշալի կազմվածքը, հայտնում է Spletnik-ը:
Վին Դիզելը լուսանկարում ազդրերի շուրջը փաթաթված սրբիչով է, ինչով միաժամանակ գովազդում է իր նոր «Երեք իքս. Քսանդեր Քեյջի վերադարձը» ֆիլմը, որը էկրան դուրս կգա 2017 թվականին:
«Նույնիսկ հոգով ես մտնում կերպարի մեջ, Քսանդեր»,- նկարի տակ գրել է դերասանը:
Վին Դիզել
Կավիլը նույնպես հնարավորությունը բաց չի թողել երկրպագուներին հիշեցնելու իր մասնակցությամբ «Բեթմենը Սուպերմենի դեմ. Արդարության արշալույսին» ֆիլմի թողարկման մասին:
«Սուպերմենի համար մարզումները սկսվում են արդեն այսօր: Տեղադրում եմ այս նկարը, որպեսզի ինձ մոտիվացնեմ և շարունակեմ նույն ոգով»:
Հենրի Քավիլ