ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա՝ կոալիցիայի կազմում մասնակցելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է. ԴԱԻՇ-ի դեմ իսկական արշավը նախատեսում է ցամաքային ուժեր»,- ասել է ԱՄԷ-ի արտգործնախարար Անվարա Գարգաշան:
Նախարարը նաև նշել է, որ խոսքը «հազարավոր զինվորականների մասին չէ», և որ այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը անհրաժեշտ նախապայման է ԱՄԷ-ի կողմից գործողությունների համար: