ԱՄՆ ռեժիսորների գիլդիան Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին ճանաչել է 2015-ի լավագույն ռեժիսոր՝ «Վերապրածը» (The Revenant) ֆիլմի համար: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով կազմակերպության կայքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ բարձրագույն մրցանակին մեքսիկացի ռեժիսորն արժանացել է երկրորդ անգամ անընդմեջ: Անցյալ տարի լավագույնն էր ճանաչվել նրա «Բերդմեն» աշխատանքը:
Լավագույն փաստագրական ֆիլմ է ճանաչվել Մեթ Հեյնեմանի «Կարտելների երկիր»-ը: