Արդեն 3 ամսից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի 2/2 շենքում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, շենքը կառուցվել է 1975 թ-ին, ունի 5 մուտք և 10 հարկ: Այս պահին նշված շենքի մուտքեր մտնելու համար պետք է կրես հակագազ, հակառակ դեպքում` գարշահոտությունը կխեղդի քեզ:
Բնակիչները կանոնավոր կատարել են կոմունալ բոլոր վճարումները, իսկ նկուղներում լցված կեղտաջրերը արդեն հասնում են բնակարաններ:
shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Դիմել ենք Ջրմուղին, դիմել ենք համատիրությանը, դիմել ենք Շենգավիթի թաղապետարան: Ամեն անգամ գալիս` ականջներիցս լապշա են կախում ու արդեն անգիր արած նույն բառերն են կրկնում` «Մենք ոչինչ չենք կարող անել, դուք ձեր ուժերով գարշահոտության դեմն առեք»: