Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Արմավիրում 12-ամյա դստեր հետ մոր առջև ոչ ավանդական սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվողը արդարացվել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ արդարացման դատավճռով է ավարտվել 2013 թվականի հունիսի 20-ից ընթացող դատական քննությունը 24-ամյա Սաշա Ս.-ի գործով (այս ու գործով անցնող մնացած անունները փոխված են):

Սաշա Ս.-ին մեղսագրվել էր հետևյալ արարքը. նա և  համագյուղացի Ալիկը Հենրիկ Ս.-ի միջոցով ծանոթացել են վերջինիս հետ պահակային տնակում ապրող Հայկուշի ու նրա անչափահաս՝ 2000 թվականին ծնված դստեր՝ Գալյայի հետ:

Ալիկն ու վերոհիշյալ Սաշան Հենրիկից իմացել են, որ նա ինտիմ կապի մեջ է գտնվում Հայկուշի հետ, ցանկացել են իրենք ևս նմանատիպ կապ հաստատել այդ կնոջ հետ:

Երիտասարդներն իրենց ցանկության մասին հայտնել են Հենրիկին, վերջինս դեմ չի եղել:

2012 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 21-ի սահմաններում Ալիկն ու Սաշան ուտելիք և խմիչք են գնել ու գնացել են Հայկուշի բնակատեղին, որտեղ տվյալ պահին եղել են Հենրիկը, Հայկուշը, վերջինիս ընկերուհին ու անչափահաս դուստր Գալյան:

Հաց ուտելուց հետո Հենրիկն ու ընկերուհին գնացել են:

Սաշան Հայկուշին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ստացել է նրա համաձայնությունը, նրա հետ պառկել է մուտքի մոտ դրված մահճակալին:

Այդ ընթացքում Ալիկը, ըստ մեղադրանքի, գրկել է անչափահաս՝ այն ժամանակ 12 տարեկան աղջկան ու նրա հետ պառկել է պատուհանի տակ դրված մահճակալին: Նա օգտվել է անչափահաս աղջկա անօգնական վիճակից ու «խաթարված ձևով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ»: Մայրը չի միջամտել…

Հարկ է ասել, որ Ալիկ Մ.-ն նույն ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա դեկտեմբերի 18-ին կայացրած դատավճռով արդեն իսկ արդարացվել է՝ անչափահաս աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքում:

Ըստ Սաշա Ս.-ին  առաջադրված մեղադրանքի՝ նա, տեսնելով անչափահաս Գալյայի մոր՝ Հայկուշի հանդուրժողականությունը, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 23-ի սահմաններում գնացել է հիշյալ տնակը, որտեղ Հայկուշն ու անչափահաս Գալյան մենակ են եղել: Սաշան ցանկություն է հայտնել ոչ ավանդական եղանակով հարաբերություն ունենալ անչափահաս աղջկա հետ: Մայրը… չի առարկել…

Եվ, ըստ մեղադրանքի, Սաշա Ս.-ն, օգտագործելով հանցանքի պահին 12-ամյա աղջկա անօգնական վիճակը ու նրա մայրիկի թողտվությունը հենց մայրիկի ներկայությամբ ոչ ավանդական եղանակով հարաբերություն է ունեցել աղջկա հետ:

2014 թվականի մարտի 4-ին Սաշայի շահերի պաշտպանների միջնորդությամբ նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, գրավի գումար է սահմանվել 700 հազար դրամը:

Սաշա Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ինքը Գալյա Ա.-ի հետ ընդհանրապես սեռական հարաբերություն չի ունեցել, նրան չի էլ ճանաչում: Դեպքի օրը ինքը նշված տնակում չի եղել:

Մեկ խոստովանական ցուցմունքը տվել է քննիչի կողմից իրեն խաբելու հետևանքով ու նրա թելադրանքով:

Անչափահաս տուժող Գալյան նախաքննության ժամանակ հայտնել է, թե մոր և մոր երկրորդ ամուսնու հետ սկզբում ապրել են անասնագոմերին կից տնակում: Մոր ամուսինը վիճել է մոր հետ, իրենց դուրս է արել այդ տնակից: Իրենք ժամանակավոր կացարան են խնդրել Հենրիկից, ում հետ մայրը հաճախ հանդիպումներ էր ունեցել և ում պատճառով վիճել էր ամուսնու հետ:

Հենրիկը ընդունել է իրենց, իրենք ապրել են պահակատանը: Ինքը մոր հետ քնել է պատուհանի տակ դրված մահճակալին, իսկ     Հենրիկը՝ մուտքի դռան մոտ դրված մահճակալին:

Դեպքի օրը տնակ են եկել Ալիկն ու Սաշան, ովքեր խմիչք և ուտելիք են բերել: Հենրիկն ու մոր ընկերուհին գնացել են, իրենք մնացել են Ալիկի ու Սաշայի հետ:

Սաշան մոր հետ պառկել է դռան մոտ գտնվող մահճակալին, իսկ Ալիկը գրկել է իրեն ու տարել է դեպի պատուհանի մոտ դրված մահճակալը:

Նա հանել է շորերը, ինքն էլ է հանել, և նա ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Հաջորդ օրը տնակ է եկել Սաշա Ս.-ն ու մոր թույլտվությամբ իր հետ նույնպես ոչ ավանդական եղանակով հարաբերություն է ունեցել:

Դատարանում անչափահաս տուժողն ասել է, թե ինքը ստել է, Սաշա Ս.-ն իր նկատմամբ ոչինչ չի արել, ինքը նրան ճանաչում է որպես Հենրիկի  անասնաֆերմայից կաթ տանող Ալիկի ընկերոջ:

Ինքը սուտ ցուցմունք է տվել, որովհետև վախեցել է քննիչից, նա իրեն հարվածել է քանոնով: Իր առաջին հարցաքննության ժամանակ մանկավարժ չի եղել:

Տուժողը հայտնել է, թե չի ցանկանում, որ իր ստի պատճառով Սաշա Ս.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության:

Գալյայի մայրիկ Հայկուշը նախաքննության ընթացքում տվել է Սաշա Ս.-ին մեղադրող ցուցմունք, ընդ որում ասել է, թե դեպքի օրը ինքը տնակի մի մահճակալի վրա էր սեռական հարաբերություն ունենում, իսկ Ալիկը իր անչափահաս դստեր հետ՝ հարևան մահճակալին, ու ինքը վերջում 12-ամյա դստերը նույնիսկ հարցրել է, թե ինչ ճանապարհով է Ալիկը նրա հետ սեռական հարաբերություններ ունեցել… Դուստրն էլ նշել է՝ թե ինչ…

Հաջորդ օրը տնակ է եկել Սաշա Ս.-ն, ասել է, թե ինքն էլ է ցանկանում Գալյայի հետ հարաբերություն ունենալ: Այդ պահին ինքը ստամոքսի ցավեր է ունեցել, թեյ է խմել, իսկ Սաշան իր համաձայնությամբ, առանց բռնություն գործադրելու ոչ ավանդական եղանակով հարաբերություն է ունեցել իր անչափահաս դստեր հետ…

Դատարանում տուժողի օրինական ներկայացուցիչ Հայկուշը նշել է, թե իր նախաքննական ցուցմունքները սուտ են, ինքը վախեցել է, որ եթե Ալիկի ու Սաշայի դեմ ցուցմունք չտա, իրեն կզրկեն մայրական իրավունքից: Ինքը Ալիկին ճանաչել է որպես կաթ տանողի, Սաշային՝ որպես նրա ընկերոջ…
Քննիչն է իրեն ստիպել, վախեցրել, որ ինքը նրանց դեմ ցուցմունք տա, քննիչն ապտակել է իրեն, քանոնով հարվածել է դստեր գլխին, իր ցուցմունքի դիմաց իրեն առաջարկել է 40 հազար դրամ ու ոսկե շղթա:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ 12,7 տարեկան Գալյայի մոտ կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ…

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Գալյայի վրա էական բացասական ազդեցություն է ունեցել մոր վարքագիծը, ինչի պատճառով անչափահասը կարող էր ենթարկվել սեռական ոտնձգությունների…

Դատարանը ամբաստանյալի շահերի պաշտպան Կ. Գրիգորյանի միջնորդությամբ գործում տեղ գտած մի շարք նյութեր անթույլատրելի ապացույց է ճանաչել, քանի որ դրանք ձեռք են բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով:

Դատարանը եզրակացրել է, որ  Սաշա Ս.-ի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ հանցադեպի, հետևաբար և հանցակազմի բացակայության հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել և հռչակել է Սաշա Ս.-ի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով:

Նախկինում համանման մեղադրանքով արդարացման դատավճիռ էր կայացվել այս գործում հիշատակված Ալիկի նկատմամբ…

Դատարանում քննվում է անչափահաս աղջկա մայրիկի՝ Հայկուշի գործը՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով…

Անչափահաս աղջիկը տեղափոխվել ու կրթություն է ստանում այլ կրթական հաստատությունում…

Իսկ Ալիկի ու Սաշայի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռները մեղադրանքի կողմը բողոքարկել է: Վերաքննիչ բողոքները վերաքննիչ քրեական դատարանի վարույթում են:

Մեղադրանքի կողմը պնդում է, որ դատարանը անհիմն է կայացրել արդարացման դատավճիռները, Ալիկն ու Սաշան պետք է մեղավոր ճանաչվեին ու դատապարտվեին 2 տարի ազատազրկման:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում