Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Հերթը հասավ Տարոն Մարգարյանի՞ն

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ աշխատանքից ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը, իսկ հերթի մեջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Այդ փոփոխությունները պայմանավորվում են նրանով, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անում բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ապահովել Այո-ի հաղթանակը, կամ Այո-ի անաղմուկ հաղթանակը: Հետաքրքրական և ինչ-որ առումով նաև հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը սկսում է Երևանից:

Բանն այն է, որ 2017-ի խորհրդարանական գործընթացին նախորդող զարգացումների, սահմանադրական նախերգանքի մեջ ստվերում մնաց մեկ այլ կարևոր քաղաքական հանգրվան, որ սպասում է 2017-ին: Դա Երևանի ավագանու, այսինքն՝ Երևանի քաղաքապետի ընտրությունն է: Սա համապետական չէ, բայց դրան հավասարազոր կիսապետական ընտրություն է, և ավելին է իհարկե, եթե հաշվի առնենք, որ Երևանը Հայաստանի ռեսուրսային բազայի մոտ 2/3-ն է: Ավելին, երբ վերացվում է նախագահական իշխանության առաջնային մանդատը և պետության նախագահը դառնում է նշանակովի, Երևանի քաղաքապետի մանդատն ըստ էության դառնում է առնվազն կիսանախագահական, քանի որ այդ քաղաքապետի ընտրությանը մասնակցում է գրեթե նույնքան մարդ, որքան մասնակցում է խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ պայմաններում Երևանի քաղաքապետը կառավարման նոր մոդելի պարագայում ըստ էության դառնում է երկու առաջնային մանդատներից դե ֆակտո մեկը՝ խորհրդարանից հետո:

Այսինքն, կա խորհրդարանական առաջնային մանդատը և դե ֆակտո երկրորդը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի: Ասել կուզի ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում Երևանի քաղաքապետի պաշտոնի քաղաքական նշանակությունն ավելի է բարձրանում, որքան էլ զուտ գործընթացային առումով իշխանությունը փորձի այն տեղավորել լոկ ՏԻՄ մակարդակում: Ավելին, այն, որ Սերժ Սարգսյանն ըստ էության սկսում է Երևանի վարչական շրջաններից՝ իհարկե դե յուրե պաշտոնանկ անողը նա չէ, վկայում է, որ իշխանության համար Երևանի կշիռն իհարկե էլ ավելի է բարձրանում: Սա կարող է նշանակել, որ Սարգսյանը ոչ միայն ձեռնամուխ է լինում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, հաշվի առնելով 2015-ի հանրաքվեի այսպես ասած դասերը, այլ նաև զուգահեռ ձեռնամուխ է լինում Երևանի քաղաքապետի ընտրությունների «թիմային» վերադասավորմանը, հատկապես, եթե նկատի առնենք, որ վարչական շրջանների ղեկավարներն ըստ էության հանդիսանում էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը:

Եվ սա նշանակում է, որ ըստ էության Սերժ Սարգսյանը սկսում է Տարոն Մարգարյանի թիմի փոփոխություն: Եվ այստեղ, իհարկե հարցն այն է, թե ինչով է ավարտվելու այդ փոփոխությունը, այսինքն՝ փոխվելու է Տարոն Մարգարյանի թիմի կազմը, թե թիմն ընդհանրապես, այսինքն՝ վերջին փոփոխությունը կլինի այն, որ ՀՀԿ-ն 2017 թվականին չի առաջադրի Տարոն Մարգարյանին: Եթե, իհարկե նրան չհեռացնի մինչ այդ, ինչն ընտրովիության սկզբունքից հետո Երևանում կարծեք թե դարձել է պրակտիկա՝ քաղաքապետերը հեռանում են ժամանակից շուտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում